Տնային կենդանիներ, հատկապես շներ պահելը դրական է անդրադառնում տարեցների առողջության վրա

Տնային կենդանիները երկարացնում են տարեցների կյանքի տեւողությունը

Տնային կենդանիներ, հատկապես շներ պահելը դրական է անդրադառնում տարեցների առողջության վրա
Նման տվյալներ են պարունակվում «65-ն անց մարդիկ եւ տնային կենդանիները» զեկույցում, որը կազմել է ավագ սերնդի խնդիրների հետազոտման իտալական կենտրոնը:

Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ տնային ձեռնասունները բարելավում են 65-ն անց մարդկանց ֆիզիկական եւ հոգեկան առողջության ցուցանիշները:

Դրանից բացի, տնային կենդանիներն իսկապես կարող են իրենց տերերի կյանքի տեւողությունը երկարացնել հոգեբանական հարմարավետության եւ ֆիզիկական մեծ տոնուսի հաշվին:Սա հատկապես վերաբերում է շներին, որոնց տերերը ստիպված են ավելի ակտիվ կենսակերպ վարել եւ ցանկացած եղանակին իրենց ձեռնասուններին զբոսանքի տանել:

Մասնագետների կարծիքով՝ հենց այսպիսի զբոսանքները տարեցների համար կարող են փոխարինել ֆիզիկական ծանրաբեռնվածությունները: Արդյունքում՝ շների տերերը 57 տոկոսով ավելի ակտիվ կյանք են վարում, քան նրանց հասակակիցները, որոնք տնային կենդանիներ չեն պահում:Բարենպաստ գործոն է կողքին «մտերին կենդանի էակ» ունենալը եւ նրան խնամելու անհրաժեշտությունը, դա մարդուն դրական զգացումներ է հաղորդում: Ուշագրավ է, որ այն տարեցները, որոնք տնային ձեռնասուններ են պահում, իրենց կյանքն ավելի առողջ են գնահատում:

Понравилась статья? Поделиться с друзьями: