Որքանով է զուգընկերդ հավատարիմ ըստ կենդանակերպի

Որքանով է զուգընկերդ հավատարիմ ըստ կենդանակերպի

Խոյ- Եթե Խոյի «սանձող պարանը» բավականին երկար է, ապա Խոյը չի կարող դիմանալ գայթակղությանը: Երբեմն նա դավաճանում է միայն այն բանի համար, որպեսզի հնարավորություն ունենա պարծենալու: Բայց եթե իրեն են դավաճանում, Խոյն ընդունակ է ամենադաժան վրեժի:

Ցուլ- Ցուլը բնույթով խաղացող չէ: Նա չափազանց մեծ կարիք ունի հուսալի զուգընկերոջ, և ինքը երբեք չի դավաճանի:

Երկվորյակներ- Բոլորովին չեն կարողանում ստել և թաքցնել իրենց դավաճանությունը: Ցավոք սրտի, նրանք հաճախ դավաճանում են` Ձեզ լավ ծանոթ ինչ-որ մեկի հետ:

Խեցգետին- Եթե զուգընկերոջ հետ հարաբերությունները երջանիկ չեն լինում, Խեցգետինները սկսում են սփոփանք փնտրել դրսում: Եթե Խեցգետինը դավաճանում է, աշխատեք չխառնվել դրան: Ամբողջ մեղքը դրեք նրա վրա, ով Ձեզ պատմել է այդ մասին, և ներեք դավաճանին:

Առյուծ- Առյուծը չափազանց հպարտ է, որպեսզի դավաճանի: Մի՞թե Առյուծը կարող է սխալվել զուգընկերոջ ընտրության մեջ: Որպեսզի Առյուծը դավաճանի, ապա հարաբերություններում պետք է իսկապես լուրջ պրոբլեմներ ծագեն:

Կույս- Փոքրիկ սիրային կապերն օտար չեն նրա համար, բայց դրանք հազվադեպ են վերածվում իսկական սիրո: Բացի այդ, Կույսերը տանել չեն կարողանում իրենց հեղինակությունը ռիսկի ենթարկելը և հավատարիմ են մնում՝ թեկուզ հենց այդ մեկ պատճառով:

Կշեռք- Այս ռոմանտիկ, հիասքանչ էակները հեշտությամբ սիրահարվող են, բայց ամեն դեպքում միշտ տուն են վերադառնում: Եթե նրանք ամուսնանում են, ապա նրանց պարտավորությունները զուգընկերոջ հանդեպ շատ լուրջ են: Ապահարզանը Կշեռքների համար անհասկանալի է:

Կարիճ- Լուրջ է վերաբերվում սիրուն և ամուսնությանը: Կարիճը երբեք չի դավաճանում: Միայն այն դեպքում, եթե ընդհանրապես չի սիրում իր զուգընկերոջը:

Աղեղնավոր- Աղեղնավորները, մյուս նշանների համեմատ, ավելի հեշտ են ենթարկվում գայթակղությանը: Եթե հնարավորություն լինի դավաճանելու, ապա Աղեղնավորն անպայման կօգտվի դրանից: Նա ուղղակի ընդունակ չէ դիմանալ, և նրա զուգընկերը պետք է հաշվի առնի դա:

Այծեղջյուր- Եթե Այծեղջյուրը սիրահարված չէ, ապա առանձնահատուկ հավատարմությամբ չի առանձնանում: Պատկերացրեք, որ Ձեր առջև բացում են շոկոլադի տուփ և առաջարկում են ընտրել միայն 1 կոնֆետ: Բայց եթե Այծեղջյուրը կարող է հույս դնել զուգընկերոջ հավատարմության վրա, ապա նա բացարձակ հավատարիմ կլինի:

Ջրհոս- Ջրհոսները շատ անկախ են և չեն սիրում, երբ ասում են, թե ինչպես իրենց պահեն: Նրանց անկանխատեսելիությունը հավատարմության հարցը դարձնում է բավականին պրոբլեմատիկ: Հաշվի առեք դա:

Ձկներ- Ձկները տանել չեն կարող, երբ իրենց դավաճանում են: Եթե Դուք դավաճանել եք, ապա նույնիսկ մի երազեք հարաբերությունները պահպանելու մասին: Եթե Ձկներն այդ մասին իմանան, Ձեր կյանքը կվերածվի դժոխքի: Մյուս կողմից՝ Ձկներն իրենք դժվարությամբ են իրենց պահում, որպեսզի չենթարկվեն գայթակղության:

Աղբյուր՝ 168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: