Տիեզերքից «Օսկար» ստանալու համար անհրաժեշտ է, որ մենք մեր կյանքի սցենարը ճիշտ գրենք

Բազմիցս է խոսվել այն մասին, որ խոսքերն ու մտքերը հզոր ազդեցություն ունեն մեր կյանքի ու ճակատագրի վրա:

Տիեզերքից «Օսկար» ստանալու համար անհրաժեշտ է, որ մենք մեր կյանքի սցենարը ճիշտ գրենք

Ահա այն բառերի ցանկը, որոնք կօգնեն ազատվել խնդիրներից և դեպի ձեզ ձգել հաջողությունը:

Հաջողություն: Հաջողությունը սիրում է, երբ իրեն իր անունով են կոչում: «Եթե հաջողությունը ինձ ժպտար» ասելու փոխարեն ասացեք. Հաջողությունը միշտ ինձ հետ է: Ինձ ուղեկցում է հաջողությունը: Ես հավատում եմ, որ հենց այս պահին հաջողությունն ինձ հետ է:

Երջանկություն: Դա այն է, ինչին ձգտում եք: Եթե ցանկանում եք երջանիկ լինեք, ուրեմն անընդհատ կրկնեք, Ես ստեղծված եմ երջանիկ լինելու համար, ես անպայման կհասնեմ իմ երջանկությանը:

Սեր: Սեփական անձը, մտերիմներին և շրջակա աշխարհը սիրելը դա հենց հաջողության գրավականն է: Ասացեք. Ես սիրում եմ այս աշխարհը, ես սիրում եմ կյանքը, ես սիրում եմ այն հնարավորությունները, որ բացվում են իմ առաջ:

Բարեկեցություն: Հաճախակի օգտագործեք այդ բառը, ասացեք. Ես բարեկեցություն եմ մաղթում ինձ, ես բարեկեցություն եմ մաղթում բոլորին:

Շնորհակալություն: Ամենագեղեցիկ բառերից մեկը, որն արտահայտում է ամենագեղեցիկ երևույթներից մեկը: Որքան հնարավոր է հաճախակի ասացեք. Ես շնորհակալ եմ Տեր: Շնորհակալ եմ մայրիկ: Շնորհակալ եմ մարդիկ:

Տիեզերքից «Օսկար» ստանալու համար անհրաժեշտ է, որ մենք մեր կյանքի սցենարը ճիշտ գրենք

Վստահություն: Որպեսզի հանգամանքները հաջողակ դասավորվեն վստահեք կյանքին: Հաճախակի ասացեք. Ես վստահում եմ կյանքին, ես գիտեմ և հավատում եմ, որ հանգամանքներն իմ օգտին կդասավորվեն:

Առողջություն: Ֆիզիկական և բարոյական առողջությունը հաջողության գրվականն է: Ասացեք. Ես հավատում եմ իմ առողոջությանն ու իմ ուժերին:

Հույս: Իզուր չեն ասում, հույսը վերջում է մեռնում: Մշտապես ասացեք. Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու, իմ հույսն ու հավատը միշտ ինձ հետ են:

Հավատում եմ: Երբեք ու ոչ մի պարագայում մի կորցրեք հավատը, մշտապես կրկնեք. Ես հավատում եմ, որ Աստված ինձ երբեք մենակ չի թողնում, նա միշտ ինձ հետ է:

Աղբյուր՝ goodinfo-24.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: