Կյանքի 10 իրավիճակներ, որոնց հետ առնչվում ենք բոլորս. Հոգեբանական վերլուծություններ.

Կյանքի 10 իրավիճակներ, որոնց հետ առնչվում ենք բոլորս. Հոգեբանական վերլուծություններ.

Կյանքի 10 իրավիճակներ, որոնց հետ առնչվում ենք բոլորս. Հոգեբանական վերլուծություններ.

1. Ֆրուստրացիա

Գործնականորեն յուրաքանչյուրն ապրել է ռեալիզացված չլինելու զգացումը, խոչընդոտների է հանդիպել նպատակներին հասնելու ճանապարհին, որոնք անտանելի բեռ են դարձել ու ոչինչ չցանկանալու պատճառ։ Ահա հենց սա էլ ֆրուստրացիան է։ Երբ ամեն ինչից զզվել եք, ու ոչինչ չի ստացվում։

Բայց չարժե այս վիճակը սվիններով ընդունել։ Ֆրուստրացիան հաղթահարելու գլխավոր եղանակը պահը գիտակցելն է, ընդունելը ու դրան հանդուրժողաբար վերաբերվելը։ Անբավարարության վիճակը, մենթալ լարվածությունը կենտրոնացնում է մարդու ուժերը նոր մարտահրավերներին դիմակայելու համար։

2. Պրոկրաստինացիա

– Այսպես, վաղվանից դիետա եմ պահում։ Չէ, ավելի լավ է՝ երկուշաբթի օրվանից։

– Հետո կավարտեմ, երբ տրամադրություն ունենամ։ Ժամանակ դեռ կա։
Եթե սա ծանոթ իրավիճակ է, ապա իմացեք, որ դա հենց պրոկրաստինացիան է, այսինքն՝ գործերը հետաձգելը։ Տանջալի վիճակ է, երբ պետք է, բայց չես ուզում։ Ուղեկցվում է ինքնախարազանմամբ, որ քո առջև դրված առաջադրանքը չես կատարում։ Սա է նրա տարբերությունը ծուլությունից։ Ըստ էության, սա նորմալ գործընթաց է ու բնորոշ է մարդկանց մեծ մասին։ Բայց չարժե չարաշահել։ Խուսափելու գլխավոր եղանակը մոտիվացիան է ու առաջնահերթությունների ճիշտ տեղակայումը։

2. Ինտրոսպեկցիա

Այլ կերպ ասած՝ ինքնադիտարկում։ Մեթոդ, որի օգնությամբ մարդը հետազոտում է իր սեփական հոգեբանական հակումները կամ պրոցեսները։ Առաջինը ինտրոսպեկցիան կիրառեց Դեկարտը՝ ուսումնասիրելով սեփական հոգու բնույթը։ Չնայած 19-րդ դարում ունեցած լայն ճանաչմանը՝ ինտրոսպեկցիան համարվում է, հոգեբանության իդեալիստական, սուբյեկտիվ ու նույնիսկ ոչ գիտական ձև։

3. Բիհևիորիզմ

Սա ուղղություն է հոգեբանության մեջ, որի հիմքում ընկած է ոչ թե գիտակցությունը, այլ վարքը, մարդու արձագանքը արտաքին խթանին։ Շարժում, դիմախաղ, ժեստեր…Կարճ ասած՝ բոլոր արտաքին նշանները դարձել են բիհևիորիզմի ուսումնասիրության առարկան։

4. Ամբիվալենտություն

Այս հասկացության հետ ծանոթ են հոգեբանական թրիլերների շատ սցենարիստներ։ Դա ինչ-որ բանի նկատմամբ երկակի վերաբերմունքն է։ Ընդ որում, այդ վերաբերմունքը բացարձակ բևեռային է։ Օրինակ, սեր և ատելություն, համակրանք ու հակակրանք, հաճույք և տհաճություն, որը մարդը զգում է միաժամանակ։

5. Ինսայթ

Սա հարցի էության մեջ խորանալու, պայծառատեսության, լուծման տարբերակի հանկարծակի գտնման ունակությունն է։ Կա խնդիր, այն լուծում է պահանջում, երբեմն՝ պարզ, երբեմն՝ բարդ, երբեմն արագ է լուծվում, իսկ երբեմն էլ ժամանակ է պահանջում։ Սովորաբար բարդ, աշխատատար, առաջին հայացքից ուժերից վեր խնդիրների դեպքում հանկարծ գալիս է ինսայթը՝ պայծառացումը, ինչ-որ ոչ ստանդարտ, նոր, հանկարծակի։

6. Ռիգիդություն

Հոգեբանության մեջ «ռիգիդություն» ասելով՝ հասկանում են մարդու անպատրաստ լինելը, պլանից դուրս գործելու, չնախատեսված հանգամանքների հանդեպ վախը։ Դրան է վերաբերում նաև սովորություններից հրաժարվելու անպատրաստությունը, հնից նորին անցնելու հրաժարումը, և այլն։ Ռիգիդ մարդը ոչ ինքնուրույն ստեղծած, այլ հավաստի աղբյուրներից վերցրած կարծրատիպերի, գաղափարների պատանդն է։ Նրանք կոնկրետ են, պեդանտ, նրանց նյարդայնացնում է անորոշությունը։

7. Կոնֆորմիզմ և նոն-կոնֆորմիզմ

Կոնֆորմիստն այն մարդն է, ով փոխում է իր կարծիքը, համոզմունքները, կարգավորումները, սովորությունները՝ հօգուտ այն հասարակության, որում գտնվում է։
Նոնկոնֆորմիստը նախորդին հակառակ հասկացություն է։ Այսինքն՝ այն մարդն է, ով պնդում է իր կարծիքը, տարբերվում է մեծամասնությունից։

8. Կատարսիս

Հին հունարենից թարգմանաբար նշանակում է՝ մաքրագործում, հաճախ՝ մեղքի զգացումից։ Երկար հուզմունքի, անհանգստության, մտահոգության երկարատև պրոցեսն իր զարգացման գագաթնակետին վերածվում է ազատագրման, ինչ-որ առավելագույնս դրական մի բանի։

9. Էմպատիա

Եթե դուք էմոցիոնալ մակարդակում աջակցում եք այն մարդուն, ում պատմությունը լսում եք, կիսում եք նրա ապրումները, ուրեմն դուք էմպատ եք։ Էմպատիան մարդկանց զգացմունքները հասկանալն է, աջակցելու պատրաստակամությունը։
Դա այն է, երբ մարդն իրեն դնում է ուրիշի տեղը, հասկանում ու ապրում է նրա պատմությամբ՝ միևնույն ժամանակ մնալով իր բանականության մեջ։

Աղբյուր՝ 168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: