Ըստ Կենդանակերպի Կարիճները կարող են փոխել աշխարհը և պարտադիր է, որ նրանք լինեն մեզանից յուրաքանչյուրի կյանքում…

Կարիճները կենդանակերպի ամենակարևոր նշաններից են, և դա ունի իր բացատրությունը:
Կարիճներն ունակ են փոխել աշխարհը:
1. Կարիճները հասկանում են դիմացինի ցավը, կարեկցում են, ինչպես ոչ ոք: Նրանք վճռական պահին կարողանում են ճիշտ ելք գտնել:
2. Կարիճները գաղտնապահ են, նրանց վստահված գաղտնիքը ոչ ոք չի իմանա: Պատահական չէ, որ այս նշանի տակ ծնված մարդկանց շարքերում հաճախ են հանդիպում հոգեթերապևտներ: Նրանք լավ են հասկանում մարդկային անհատականության խորությունը:
3. Կարիճներին միշտ հասանելի է այն, ինչ ուրիշներին անհասանելի է: Այս նշանի ներկայացուցչներն ունեն անկոտրում կամք, համառություն: Կարիճը միշտ կարողանում է ոտքի կանգնել, նրանք կենդանակերպի ամենաուժեղ նշաններից են:
4. Կարիճները չափազանց գրավիչ են: Նրան օժտված են անհավանական խարիզմայով և նրանց դիմակայելն ուղղակի անհնար է:
5.Կարիճներին հատուկ չէ կեղծավորությունը: Նրանք չեն սիրում քծնել և գերադասում են ճիշտը ասել:
6. Կարիճները միշտ կատարում են խոստումները, եթե Կարիճը որևէ բան խոստացել է, ուրեմն հաստատ կկատարի իր խոստումը:
7. Կարիճը բնազդաբար պաշտպանում է իր մտերիմներին: Նրանք օժտված են ուժեղ պաշտպանական բնազդով: Եթե նրա մտերիմներից մեկը վտանգի մեջ է, Կարիճը կայծակնային արագությամբ օգնության է հասնում:

Աղբյուր՝ goodinfo-24.ru