Եթե խիզախեք պատասխանատվություն վերցնել Ձեզ վրա ամուսնու հաջողությունների համար,ապա հետևեք այս պարզ հնարքներին

Ոսկե կանոններ ամուսնուն միլիոնատեր դարձնելու համար. հետևեք այս պարզ հնարքներին և արդյունքը կապշեցնի ձեզ

Եթե խիզախեք պատասխանատվություն վերցնել Ձեզ վրա ամուսնու հաջողությունների համար,ապա հետևեք այս պարզ հնարքներին

Վիլլաներ, զբոսանավեր, թանկարժեք բուտիկներ, տասնյակ մուշտակներ և հսկայական քանակությամբ զարդատուփեր, որոնք լցված են զարդերով: Մոտավորապես այսպես է պատկերացնում իր ապագան յուրաքանչյուր երկրորդ երիտասարդ աղջիկը:

Բայց ինչպես պրակտիկան է ցույց տալիս, այսօր հազվագյուտ կինն է իրեն ծանրաբեռնում ամուսնու կարիերայի աճի և ֆինանսական  բարեկեցության հոգսերով: Իսկ եթե, այնուամենայնիվ խիզախեք պատասխանատվություն վերցնել Ձեզ վրա ամուսնու հաջողությունների համար, ապա խորհուրդ ենք տալիս ծանոթանալ կանոնների հետ, որոնք կօգնեն Ձեզ այդ գործում:

1. Դրեք բարձր նպատակներ և նշաձողեր
Հիշե՛ք, այն ամենը, ինչ անում են տղամարդիկ այս մոլորակում՝ 99% դեպքերում արվում է հանուն կնոջ: Տղամարդիկ ըստ էության քմահաճ չեն: Նրանց հարմարավետ ժամանցի համար կբավարարեր նույնիսկ ընտանեկան բյուջեի 10%-ը: Այնպես որ, կինը, որը ձգտում է ամուսնուն դարձնել միլիոնատեր, պետք է պարբերաբար ամուսնուն հիշեցնի իր երազանքների և նպատակների մասին: Իսկ այն կինը, ով բավարարվում է քչով և երբեք ոչինչ չի խնդրում, արդյունքում ոչինչ էլ չի ստանա: Տղամարդը առաջընթացի իմաստ չի տեսնում, եթե կնոջը առանց այն էլ ամեն ինչ ձեռք է
տալիս:

2. Դադարել նրա փոխարեն կատարել գործերը
Շատ հաճախ այնպես է պատահում, որ կինը, տեսնելով թե ինչպես է ամուսինը աշխատավայրում բախվում դժվարությունների հետ, առաջարկում է նրան կիսել այդ դժվարությունները և սկսում է աշխատել ամուսնու հետ հավասար, ամբողջովին մոռանալով կնոջ իրական բնույթը: Ոչ, սա խորհուրդ չէ նստել ամուսնու ուսերին և ստիպել նրան մինչև ուժերի վերջին կաթիլը աշխատել: Բավական է միայն թողնել ամուսնուն հաղթահարել իր պրոբլեմները, այդ ընթացքում ոգևորելով նրան նրա հաջողությունների հանդեպ հավատով: Կնոջ կողքին, որը պատրաստ է իր ուսերի վրա
վերցնել հայթայթողի պարտականությունները, տղամարդը կորցնում է իր ուժերը և մրցակցային ունակությունները: Այդ դեպքում նրա համար դժվար կլինի դուրս գալ աշխատավարձի ավելի բարձր մակարդակ:

3. Տանը կազմակերպել հանգիստ միջավայր
Յուրաքանչյուր տղամարդ, անկախ այն բանից, պահակ է նա, թե ֆինանսական տնօրեն, անպայման իր կյանքում պետք է ունենա վայր, որտեղ կարող է հանգստանալ թե հոգով և թե մարմնով: Ծանր աշխատանքային շաբաթից հետո հանգիստ տնային միջավայրը՝ միլիոնատեր դառնալու ճանապարհի պարտադիր փուլերից մեկն է: Թվում է թե, ինչպե՞ս այսպիսի պարզունակ բաները կարող են ազդել տղամարդու հաջողության վրա: Բայց հավատացեք, որ կարող են: Ենթագիտակցաբար՝ տղամարդիկ ձգվում են այնտեղ, որտեղ իրենց համար հանգիստ է, հարմարավետ և թեթև:
Մեծ փողեր աշխատելու ցանկություն՝ մռթմրթան և ամեն ինչից դժգոհ կնոջ համար, հազվադեպ է ինչ-որ մեկի մոտ առաջանում:

4. Զբաղվել վիզուալիզացիայով
Զարմանալի է, բայց կանայք, որոնք ժամանակ առ ժամանակ իրենց ամուսնուն պատկերացնում են որպես «մեծ բոս», իրենց երևակայության մեջ մանրակրկիտ դիտելով նրա թանկարժեք կոստյումը, ժամացույցը, շփման գործնական շարժուձևը՝ մեծ շանսեր ունեն բարելավել ընտանիքի վիճակը ամուսնու ֆինանսական աճի հաշվին: Մի ծուլացեք: Այդպիսի հոգեբանական թրեյնինգը իրոք օգնել է շատ կանանց մտովի ազդել ամուսնու գործնական հաջողությունների վրա:

Понравилась статья? Поделиться с друзьями: