Ի պատասխան Էրդողանի Փալյանը գրառում է կատարել. Անատոլիայի ցանկացած հայ է արխիվ: Իմ արխիվն էլ տատս էր` Սիրանույշը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակահայկական և մերժողական հայտարարություններին, որոնցում կոչ էր անում  Հայաստանին և ցեղասպանությունը ճանաչող երկրներին` բացել արխիվները:

Ի պատասխան Էրդողանի Փալյանը գրառում է կատարել. Անատոլիայի ցանկացած հայ է արխիվ: Իմ արխիվն էլ տատս էր` Սիրանույշը

«Էրդողանն ասաց. «Իրականությունը փնտրելու վայրը արխիվներն են»:

Անատոլիայի ցանկացած հայ է արխիվ, մի փաստաթուղթ: Իմ փաստաթուղթն էլ, արխիվն էլ տատս էր` Սիրանույշը:

Ամեն տան մեջ Սիրանույշները թոռներին պատմել են մեծ աղետի ժամանակ վերապրածի մասին:

Ի պատասխան Էրդողանի Փալյանը գրառում է կատարել. Անատոլիայի ցանկացած հայ է արխիվ: Իմ արխիվն էլ տատս էր` Սիրանույշը

Եթե պատրաստ եք լսել, եկեք պատմենք: Մեր փաստաթղթերով: Թուրքերեն»,- գրել է Փայլանն իր թվիթերյան էջում:

Աղբյուր՝ shabat.am

Понравилась статья? Поделиться с друзьями: