Աշխարհի 142 երկրներում նշվում է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը

Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է:

Աշխարհի 142 երկրներում նշվում է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը

Այն  նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայւոմ, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:

1886թ. ամերիկացի և կանդացի աշխատավորները ցույց  են կազմակերպել՝ աշխատանքիյին գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել էր 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տոժել էին:

1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոսնգրեսը ի հիշատակ Չիկագոյի դեպքերի՝ որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին:  Սակայն առաջին նագամ այն նշվել է միայն 1890թ.:

Ռուսաստանում և Տաջիկստանում մայիսի 1-ը նշվում է որպես Գարնան և աշխատանքի տոն, իսկ Հայաստանում՝ Աշխատավորների միջազգային օրը: Ղազախստանում այդ օրը նշվում է Ղազախստանի ժողովրդի միասնության օրը, իսկ Ուկրաինայում,  Բելառուսում,  Ղրղզստանում, Չինաստանում, Պակիստանում, Շրի Լանկայում տոնվում է Աշխատանքի օրը:

ԱՄՆ-ում նույնանուն տոնը՝ Աշխատանքի օրը (անգլ.՝ Labor Day), նշվում է սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը, իսկ Ճապոնիայում  «Աշխատանքի գոհաբանության օրը» տոնվում է նոյեմբերի 23-ին: ԱՄՆ-ում Աշխատանքի օրն առաջին անգամ նշվել է Նյու Յորքում 1882 թվականի սեպտեմբերի 5-ին, իսկ սեպտեմբերի առաջին երկուշաբթին որպես տոնակատարության օր է նշվել 2 տարի անց: Աշխատանքին և աշխատավորներին նվիրված օրեր կան աշխարհի 142 երկրներում, բայց դրանք ոչ բոլորն են, ինչպես արդեն նշվել է, տոնվում մայիսի 1-ին:

Понравилась статья? Поделиться с друзьями: