Ներողություն խնդրեք Աստծուց, իսկ նեղացնողին Աստված կների. Մի ներեք մարդուն հենց այնպես.

Բոլորին է հայտնի, որ պետք է ներել ու ներողություն խնդրել բոլորից, որովհետև դա է բարիքը: Դա մարքում է հոգին, ազատում է
վիրավորանքներից, օգնում է վերականգնել փոխհամաձայնությունը, կարգավորում է կյանքը: Ի վերջո, խանգարում է փսիխոսոմատիկայի
քայքայիչ ազդեցությանը:

 Ներողություն խնդրեք Աստծուց, իսկ նեղացնողին Աստված կների. Մի ներեք մարդուն հենց այնպես.

 

Սակայն իմ երկարամյա փորձը, հոգեբանական տարբեր տեխնիկաների կիրառումը, աշխատանքը սեփական սխալների և էմոցիաների
կառավարման վրա, թույլ է տալիս ենթադրել, որ պետք չէ մարդուն ներել, եթե նա դրա համար ոչինչ չի արել` ներողություն չի խնդրել, քայլեր չի արել:

Հատկապես տղամարդուն չի կարելի ներել: Նա սկսում է իրեն անպատժելի զգալ: Դա ջնջում է ձեր միջև սահմանները և թույլ է տալիս մտածել, որ Ձեզ հետ կարելի է վարվել խելքին փչածի պես:

Ներողություն խնդրել ու ներելը հոգևոր են, բայց դրանք աշխատում են միայն այն մարդկանց հետ, ովքեր ունեն նույն կարգի արժեհամակարգ,
ինչպիսին Ձերն է:

Մնացած բոլոր դեպքերում ներողություն պետք է խնդրել Աստծուց: Խնդրեք Ձեզ համար և այն մարդու համար: Ներողություն խնդրեք Ձեզնից նրա համար, որ թույլ եք տվել նեգատիվ Ձեր հանդեպ, որ բարկացել եք, զայրացել: Սա պետք է որ հիվանդությունները չլցվեն Ձեր գլխին: Իսկ այն մարդուց հեռացեք: Աստված կների նրան:

 Ներողություն խնդրեք Աստծուց, իսկ նեղացնողին Աստված կների. Մի ներեք մարդուն հենց այնպես.

Ինչո՞ւ տղամարդկանց չի կարելի ներել հենց այնպես:
Որովհետև նրանց փոքրուց սովորեցնում են, որ տղամարդուն գովում են, կամ նախատում գործողությունների, այլ ոչ թե վիճակի համար:

Նրանց համար բնական է, որ պետք է մի բան անեն, որ ներված լինեն: Եթե կինը ներում է նրանց հենց այնպես, ապա դա չի տեղավորվում նրանց տղամարդկային աշխարհայացքում:

Դա նույնն է, որ փոքր տղային ասեք` դու գեղեցիկ ես: Այո, հաճելի է, բայց նա չի իմանա, թե դրա հետ ոնց է պետք վարվել:

Մի խոսքով, ներողություն խնդրեք Աստծուց, իսկ նեղացնողին Աստված կների:
Քանի դեռ ինքը չի հայտնվել ներողություն խնդրելու:

Աղբյուր՝ sportarmenia.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: