Մտածող, գրող և անտրոպոլոգ Կարլոս Սեսար Սալվադոր Արանա Կաստանեդան մի շարք գրքեր նվիրել է շամանիզմին և արևմտյան մարդու համար արտասովոր աշխարհայացքի շարադրանքին:

Կաստանեդայի ուսմունքի խորը դասերը:
1. Անօգուտ է ծախսել ամբողջ կյանքը միակ ճանապարհի վրա, հատկապես, եթե այդ ճանապարհը սիրտ չունի:

2.Չափից շատ մի բացատրիր: Յուրաքանչյուր բացատրության մեջ ներողություն է թաքնված: Այնպես որ, երբ դու բացատրում ես, թե ինչու չես կարող այս կամ այն բանն անել, իրականում դու ներողություն ես խնդրում քո թերությունների համար` հույս ունենալով, որ քեզ լսողները բարի
կգտնվեն և կներեն:
3.Կյանքից առավելագույնը ստանալու համար մարդը պետք է կարողանա փոխվել: Ցավոք սրտի, մարդը մեծ դժվարությամբ է փոխվում, և այդ փոփոխությունները շատ դանդաղ են կատարվում:

4.Ես երբեք ոչ մեկի վրա չեմ զայրանում: Ոչ մի մարդ չի կարող այնպիսի բան անել, որն արժանի լինի իմ այդպիսի ռեակցիային: Մարդկանց վրա զայրանում ես, երբ զգում ես, որ նրանց արարքները կարևոր են:
5.Դու միշտ պետք է հիշես, որ ճանապարհը միայն ճանապարհ է: Եթե դու զգում ես, որ չարժեր այդ ճանապարհով գնալ, ապա ոչ մի դեպքում չպետք է մնաս այդտեղ:
Աղբյուր՝ armpost.net