Թադևոս Սարյանը ծնվել է 1903 թ.-ին Երևանում քահանայի ընտանիքում։ Փոքր հասակում կորցրել է հորը և ապրել է դժվար մանկություն։ Սովորել է ռուսական գիմնազիայում, սակայն ուսումը կիսատ է թողել։

1919 թ.-ին մասնակցում է դերասան Վարդան Միրզոյանի՝ Երևանում կազմակերպած թատերական դասընթացներին։
1922 թ.-ին ընդունվում է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա։
1928 թ.-ին վերադառնում է Հայաստան և դառնում Լենինականի (այժմ՝ Գյումրի) դրամատիկական թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաև դերեր է խաղում այդ թատրոնում։
Եղել է նաև Բաքվի Հայ դրամայի գեղարվեստական ղեկավարը և հանդես է եկել նաև դերերով։
1942 թ.-ին բացվում է Երևանի Երաժշտական կոմեդիայի թատրոնը, և Թադևոս Սարյանը դառնում է թատրոնի գլխավոր ռեժիսորը, բեմադրում բազմաթիվ ներկայացումներ։
Մահացել է 1974թ. սեպտեմբերի 23-ին Երևանում: