Նաիրա Զոհրաբյանը անձամբ փորձարկել է և եզրակացրել. Բացառությամբ մի քանիսի` մնացածը մահվան թեքահարթակներ կարելի է անվանել

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԵՔԱՀԱՐԹԱԿՆԵՐԸ ԿԱՄԻԿԱՁԵՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՆ.

Նաիրա Զոհրաբյանը անձամբ փորձարկել է և եզրակացրել. Բացառությամբ մի քանիսի` մնացածը մահվան թեքահարթակներ կարելի է անվանել

Ինձ էին դիմել հատուկ կարիքներ ունեցող անձանց` հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բողոքելով, որ երևանյան թեքահարթակների զգալի մասը սխալ անկյամբ, սխալ թեքությամբ են սարքված և հաշմանդամների սայլակներն ու մանկասայլակները այդ թեքահարթակներով իջեցնելը կյանքին սպառնացող ռեալ վտանգ է:
Որոշեցի անձամբ փորձարկել մայրաքաղաքի բանուկ հատվածների թեքահարթակները: Բացառությամբ մի քանիսի` մնացածը մահվան թեքահարթակներ կարելի է անվանել:
Երևանի ավագանիում մեր խմբակցությունը արդեն իսկ սկսել է զբաղվել թեքահարթակների խնդրով:
Փորձարկման արդյունքը` տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: