Կաձուո Իսիգուրո ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող. Երեխաները մեծանում են, բայց քիչ են փոխվում

Կաձուո Իսիգուրոն ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող է, 2017թ. գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Կաձուո Իսիգուրո ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող. Երեխաները մեծանում են, բայց քիչ են փոխվում

 

Նրա՝ «Օրվա մնացած մասը» վեպը 1989թ. արժանացել է հեղինակավոր Բուքերովյան մրցանակի։ Սովորաբար ժյուրին երկար է վիճում բարձր պարգևին հավանական թեկնածուներին ներկայացնելիս, սակայն Կաձուո Իսիգուրոյի գրքի վերաբերյալ որոշումը միասնական էր, ինչը բացառիկ բան էր բրիտանական այդ հեղինակավոր մրցանակի պարագայում։ Վեպն էկրանավորվեց 4 տարի անց, իսկ ֆիլմն առաջադրվեց 8 «Օսկար» մրցանակի։
Եվ այսպես՝

1. Չի կարելի ողջ կյանքում մտածել միայն այն մասին, թե ինչ կարող էր լինել։ Ժամանակն է հասկանալ, որ քո կյանքն ավելի վատը չէ, քան ուրիշներինը, և ավելի լավ է շնորհակալ լինել։

2. Ճշմարտությունը բացահայտվում է սոսկ այն ժամանակ, երբ նրան շատ պատահաբար մատնացույց են անում կողմնակի հանգամանքներ։

3. Պահը, երբ դու առաջին անգամ քեզ այդ մարդու աչքերով ես նայում, սթափեցնող է։ Դա նման է այն հայելու կողքով անցնելուն, որի կողքով դու անցել ես ամեն օր, ու հանկարծ այս պահին նրանում ինչ-որ այլ, տարօրինակ ու տագնապալի բան ես տեսնում։

4. Մարդիկ այնքան էլ տարբեր չեն։ Բանկիր լինենք թե երաժիշտ, մենք, միևնույն է, վերջնական արդյունքում կյանքից միևնույն բանն ենք ուզում։

5. Եթե ձեզ մոտ տպավորություն է ստեղծվել, թե ձեր տարիքում դուք արդեն հասել եք կատարելության, դուք երբեք չեք հասնի այն բարձունքին, որին, անկասկած, կարող եք հասնել։

6. Երեխաները մեծանում են, բայց քիչ են փոխվում։

7. Կարելի է որքան ասես խորհրդածել շրջադարձային կետերի մասին, սակայն այդպիսի պահերը ճանաչել, բնականաբար, կարելի է միայն անցյալում, այլ ոչ՝ ներկայում։

Աղբյուր՝ 168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: