Արցախցի Հրաշք երեխան՝ Միշա Գրիգորյանը, Ռուսական «Առաջին ալիք»-ին ցույց է տվել իր հայրենիքը՝ Արցախը

Ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողների քվեարկությամբ նկարահանող խումբը հատուկ հաղորդում է պատրաստել «Ռուսական Ձայնը. երեխաներ 6» հեռուստանախագծի եզրափակչի մասնակից արցախցի Միշա Գրիգորյանի հետ:

Արցախցի Հրաշք երեխան՝ Միշա Գրիգորյանը, Ռուսական «Առաջին ալիք»-ին ցույց է տվել իր հայրենիքը՝ Արցախը

Ինչպես նշում է Rusarminfo-ն, 10-ամյա Միշան տեսահոլովակում ցուցադրում է հայրենի Ստեփանակերտը, հեծանիվ է վարում Շուշիում, որտեղ այցելում է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, ցույց է տալիս շատերին հայտնի «Պապիկ-տատիկ» արձանը:

Միշան հեռուստասիտողներին պատմում է իր ընտանիքի մասին, նշում, որ իր ընտանիքի գրեթե բոլոր անդամները առնչություն ունեն երաժշտության հետ:

«Մեր Հայաստանը շատ հյուրընկալ է, և խոհանոցը շատ համեղ է: Այսօր կծանոթանաք հայկական խոհանոցի հետ», – ասում է Միշան և նրա մայրը բարեկամուհու հետ միասին ցույց է տալիս, թե ինչպես են պատրաստում Ժենգյալով հացը:

Արցախցի Հրաշք երեխան՝ Միշա Գրիգորյանը, Ռուսական «Առաջին ալիք»-ին ցույց է տվել իր հայրենիքը՝ Արցախը

Միշան շատ է սիրում խաղալ ֆուտբոլ:

Միշան նշել է, որ ցանկանում է հաղթել մրցույթում և չհիասթափեցնել իր մարզիչ Վալերի Մելաձեին:

Понравилась статья? Поделиться с друзьями: