Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոց է տեղափոխվել. Դերասանը պայքարում է ծանր տեսակի շաքարախտի դեմ

Արմեն Ջիգարխանյանը կրկին հիվանդանոց է տեղափոխվել։ Պրոդյուսեր Մարկ Ռուդենշտեյնի խոսքով՝ 83-ամյա դերասանը պայքարում է ծանր տեսակի շաքարախտի դեմ։

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոց է տեղափոխվել. Դերասանը պայքարում է ծանր տեսակի շաքարախտի դեմ

《Մի խոսքով՝ նրա առողջական վիճակը վատ է, անգամ շատ վատ》,-ասել է պրոդյուսերը։

Ռուդենշտեյնն ընդգծել է, որ դերասանի առողջական խնդիրները սրվեցին 2017-ին, երբ իր ունեցվածքը դարձրեց նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունով։

Պրոդյուսերն ասել է, որ ավստրալացի բժշկի հետ համագործակցելով՝ Վիտալինան Ջիգարխանյանին դեղորայք է տվել, որն ազդել է վերջինի ուղեղի աշխատանքի վրա։

Աղբյուր՝ www.1in.am

Понравилась статья? Поделиться с друзьями: