Ծնողների ամենամեծ ցանկությունը իրենց երեխային միշտ առողջ լինի և երջանիկ տեսնելն է: Բավական է երեխան հիվանդանա և խախտվում է ողջ ընտանիքի կյանքի ռիթմը, ընկնում է բոլորի տրամադրությունը:

Ահա, թե ինչ կարևոր խորհուրդներ ունի ձեզ տալու ականավոր մանկաբույժ Կոմարովսկին:
- Երեխային շատ մաքուր օդ է պետք. Հաճախ դուրս եկեք երեխայի հետ զբոսանքի: Երեխան պետք է վազի, խաղա, թռչկոտի և հագուստը չպետք է սահմանափակի երեխայի շարժումները: Ամռանը երեխային տարեք հանգստանալու գյուղում, այլ ոչ թե ժամանակակից լողափերում: Երեխայի համար չկա ոչինչ ավելի կարևոր քան մաքուր օդը, թարմ ու էկոլոգիապես մաքուր մրգերն ու բանջարեղենները, թող նա վազվզի բոբիկ ոտքերով խոտերի վրա, լողանա գետակում:
- Մի տարվեք չափից շատ ստերիլությամբ. Երեխան, ով ապրում է բարձր ստերիլության պայմաններում, շատ հեշտությամբ է վերցնում ցանկացած վարակ և միկրոբ:
- Խուսափեք դեղատնային վիտամիններից. Աշխատեք, որպեսզի երեխան վիտամիններ ստանա բնական ճանապարհով՝ մրգերի, բանջարեղենի, ձավարեղենի, կաթնամթերքի և այլն օգտակար մթերքների միջոցով:
- Մի ստիպեք երեխային ուտել. Եթե երեխան առողջ է և հրաժարվում է ուտել, ապա տվեք նրան գնդակ, ցատկապարան, ուղարկեք խաղալու, և նա կվերադառնա այնքան քաղցած, որ չեք էլ պատկերացնում:
- Մի տվեք երեխային շատ քաղցրեղեն. Արագ ածխաջրերը խանգարում են նյութափոխանակությունը, նպաստում են ճարպակալմանը: Թույլ մի տվեք երեխան չափից շատ ուտի շոկոլադ, թխվածքներ, տորթեր, և հատկապես կոկա-կոլա:
- Հետևեք երեխայի աղիների աշխատանքին. Մշտական փորկապությունները կամ փորլուծությունները թուլացնում են երեխայի իմունիտետը: Երեխան պետք է շատ ուտի շիլա, բանջարեղեն և բավարար քանակությամբ հեղուկ խմի:
- Նորմայի մեջ պահեք երեխայի սենյակի ջերմաստիճանը. Առողջության համար լավագույն ջերմաստիճանը 20С աստիճանն է, իսկ օդի խոնավությունը՝ 50 %, երեխայի սենյակում պետք է ժամանակ առ ժամանակ խոնավ մաքրում իրականացնել, օդափոխել սենյակը, երեխայի սենյակում պետք է հնարավորին քիչ լինեն փոշեկլանիչ իրերը:
- Մի վախեցեք «մանկական» հիվանություններից. Շատ ծնողներ վախենում են երեխային ուղարկել մանկարապտեզ, մտածելով որ նա հանկարծ կարող է վարակվել ջրծաղիկով, կարմրախտով: Դրանից վախենալ պետք չէ: Նա կարող է վարակվել դպրոցում, և պետք է հաշվի առնել, որ բարձր տարիքում այդ հիվանդություններն ուղեկցվում են բարդություններով:
- Նախօրոք երեխային պատրաստեք մանկապարտեզին.Մի սահմանափակեք երեխայի շփումը այլ երեխաների հետ, հաճախակի նրան թողեք տատիկի, պապիկի մոտ, այդպես նա ավելի հեշտությամբ կսովորի մանկապարտեզին և կխուսափի հոգեբանական սթրեսից:
Աղբյուր՝ goodinfo24.com