Ստյոպա Սաֆարյան. 5 տարի պատգամավոր եմ եղել, 4 տարի՝ Երևանի ավագանու անդամ, բայց մեր տուն միլիոններ չհոսեցին

Իշխանության մեջ էլ մարդիկ կա՞ն, որ «էթիկապես կոռեկտ» չեն համարում ՊՎԾ-ական երիտասարդ միլիոնատեր Արգիշտի Քյարամյանի կամ նմանների ունեցվածի ուսումնասիրությունը:

Ստյոպա Սաֆարյան. 5 տարի պատգամավոր եմ եղել, 4 տարի՝ Երևանի ավագանու անդամ, բայց մեր տուն միլիոններ չհոսեցին

Գոնե մեզ էլ բացատրեք, թե ոնց անենք, որ «ոչ մի կլանի մեջ չլինենք», ոչ մի բիզնես չանենք, բայց մեր տուն միլիոններ հոսեն: Ի վերջո, 4 բարձրագույն կրթությամբ, 5 լեզուներ իմացող տղա եմ, ունեցած- չունեցածս ծնողներիցս ժառանգություն ստացած տուն ու հողատարածք է սահմանի վրա, հարազատների ու ընկերների տված պարտքով գնած բնակարանն ու անցած տարի նորից հարազատների աջակցությամբ գնված մեքենան:

5 տարի պատգամավոր եմ եղել, 4 տարի՝ Երևանի ավագանու անդամ, բայց մեր տուն միլիոններ չհոսեցին: Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին արդարացիորեն հետաքրքրվում Հովիկ Աբրահամյանի բիզնես հաջողության գաղտնիքով, ես էլ ում ուզում իմանամ՝ սրանց այսքանը որտե՞ղից….

Понравилась статья? Поделиться с друзьями: