Այսօր հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացու մեդալակիր, Վլադիլեն Բալյանի ծննդյան օրն է. Սերս գաղտնի թող մնա (տեսանյութ)

Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924 թ. ապրիլի 25-ին, Երևանում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական և ստեղծագործական բաժիններում։
Ստեղծագործում է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային։

Հեղինակել է բազմաթիվ երգեր։ Հայաստանի Կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի Հայերի միությունների անդամ է, 2001 թվականից աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի անդամ, «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահ։
ՙՙՍերս գաղտնի թող մնա՚՚ երգը Վլադիլեն Բալյանի առաջին ստեղծագործությունն է:

Վայելեք երգի լավագույն կատարումներից մեկը Ֆլորա Մարտիրոսյանի և Քրիստինե Պեպելյանի կատարմամբ՝