ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի սենատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին օրինագիծը

Կոլորադոն ճանաչել է Արցախի Հանրապետությունը և ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակել

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի սենատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին օրինագիծը

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի սենատը երեկ միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին օրինագիծը:

Ամերիկայի հայ ազգային կոմիտեի փոխանցմամբ՝ այդ օրինագծով Կոլորադոյի սենատը նաև ճանաչել է Արցախի Հանրապետությունը և  Նախիջևանում տեղի ունեցած մշակութային ցեղասպանությունը:

Մինչ այսօր հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետևյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձև), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա,
Բրազիլիա, Դանիա, Չեխիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 50 նահանգներից 49-ը:

Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից

Понравилась статья? Поделиться с друзьями: