Պատմական ակնարկ. Հայոց ցեղասպանություն — 104

Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը:

Պատմական ակնարկ. Հայոց ցեղասպանություն - 104

Չնայած ապրիլի 24-ն է համարվում որպես Հայոց ցեղասպանության օր, սակայն հայերի ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, երբ 1892-1923 թվականներին Թուրքիայի կառավարող շրջանները` սկզբում  Համիդյան Թուրքիան,

ապա Երիտթուրքերի կառավարությունը կազմակերպեցին ցեղասպանություն, որի հետևանքով  զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։

Պատմական ակնարկ. Հայոց ցեղասպանություն - 104

Առաջին փուլով բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ, ավելի ուշ` զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից, ապա  թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։

Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։

Պատմական ակնարկ. Հայոց ցեղասպանություն - 104

Գլխատվել է մտավորականությունը. 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և աքսորի ճամփին սրի են մատնվել 600 հայազգի մտավորականներ, վիճակագրական տվյալների համաձայն` Օսմանյան կայսրությունում կոտորվել է 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը՝ մոտ 1.5 մլն մարդ։ Թալանվել և ավերվել է 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվել է 1500 դպրոց ու վարժարան։

1919-1920 թթ. Փարիզի խաղաղության կոնֆերանսում հրապարակվել է հայությանը պատճառած վնասի չափը՝ 14 միլիարդ 598 միլիոն 510 հազար ֆրանկ արևմտահայությանը, իսկ արևելահայությանը՝ 4 միլիարդ 532 միլիոն 472 հազար ֆրանկ:

Պատմական ակնարկ. Հայոց ցեղասպանություն - 104

1965 թվականից սկսած ամեն ապրիլի 24-ի վաղ առավոտյան մարդկային հոսքերի հիմնական ուղղությունը Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլուրն է, դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 44-մետրանոց քարակոթողը, որտեղ անմար կրակի մոտ առավոտվանից սերնդեսերունդ ծաղիկներ են դնում Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի՝ մեր նախնիների հիշատակին:

Հուշարձանի 12 քարակոթողները խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:

Պատմական ակնարկ. Հայոց ցեղասպանություն - 104

Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը սկիզբ է առել Խորհրդային միության տարիներից, և առաջինն այն ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 27 երկիր։

Պետություններից զատ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ` Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական շարժումը, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն:

Պատմական ակնարկ. Հայոց ցեղասպանություն - 104

Հայոց ցեղասպանությունը ընդունել են ԱՄՆ-ի և այլ երկրների մոտ հարյուր նահանգ, նահանգային խորհրդարաններ և այլ կառույցներ:

Կիսվեք ընկերների հետ

Աղբյուր՝ mer-info.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: