Նազենի Հովհաննիսյան. Ցեղասպանության Սուրբ Նահատակների պատմությունը` Հայի պատմությունը, չի ջնջվի և չի մոռացվի

Մահը «մերժելու» միակ տարբերակն Ապրելն է. ապրել իսկապես, ցանկությամբ ու մինչև վերջ:

Նազենի Հովհաննիսյան. Ցեղասպանության Սուրբ Նահատակների պատմությունը` Հայի պատմությունը, չի ջնջվի և չի մոռացվի

Աշխարհում հաստատ չկա մի ուժ, որը կարողանա ոչնչացնել Հային. չի եղել ու չկա` մեզնից բացի: Սա է սարսափելին: Երբ դադարում ենք ցանկանալ ապրել` սեղմում ենք ինքնաոչնչացման կոճակն ու Աշխարհը սկսում է պտտվել «հակառակ»` մեր դեմ. մեզ վնասելով, մեզ քայքայելով ու պառակտելով: Մենք միշտ ենք փոխել պատմության ուղեծիրը, ու, ցավոք, միշտ` մեր դեմ:

Մի օր պիտի ուժ ու կամք գտնենք մեր ներսի աշխարհն «առողջացնելու», ինքնաոչնչացման ու ինքնապառակտմանը վերջ դնելու և վերջապես Ապրելու: Այդ ժամանակ է, որ «դրսի» աշխարհը կսկսի պտտվել հանուն մեզ ու կյանքի: Իսկ ուղեծիրը կդառնա Ապրելունը:

Ապրելու և հիշելու Ապրիլն է:

Յուրաքանչյուր Հայ Հայաստանն է` սահմանից կամ տարածքից անդին է Հայը. անհատ, անկոտրում, ԱՊՐՈՂ:

Ցեղասպանության Սուրբ Նահատակների պատմությունը` Հայի պատմությունը, չի ջնջվի և չի մոռացվի: 

Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջի գրառում:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: