Երգիչ Անդրել ներկայացրել է նոր երգ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այն կոչվում է «Հայաստանս»: Խոսքերի ու երաժշտության հեղինակը Սուրեն Կնյազյանն է:
Նա նաև իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝
Ճանաչել, որ դատապարտվի, դատապարտել, որ այլեւս երբեք աշխարհի ոչ մի անկյունում չկրկնվի… Հայաստանս ու հայս չկոտրվեցին երբեք, որ արդարություն հաստատեն աշխարհում, որ վրեժխնդիր լինեն հավերժ գոյությամբ…🙏🇦🇲
«Հայաստանս» երգը հենց նման հայի ու նման հայրենիքի մասին է



