Հնդկական նոր երգի տեսահոլովակում Ժաննա Բուտուլյանն հնդկուհու դերում է հանդես գալիս

Հնդկական նոր երգի տեսահոլովակում Ժաննա Բուտուլյանն հնդկուհու դերում է հանդես գալիս

Հնդկական նոր երգի տեսահոլովակի պրեմիերա է նախատեսվում այս ամսվա վերջին: Դուք կմտածեք, թե այս նորությունն ինչ կապ ունի հայաստանյան լսարանի հետ: Բանն այն է, որ հոլովակի գլխավոր հերոսուհու կերպարում Ժաննա Բուտուլյանն է: BRAVO.am-ը զրուցել է դերասանուհու հետ՝ պարզելու, թե ինչպես է զգում իրեն նոր կարգավիճակում, եւ ոչ միայն:

— Ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը:

— Մի օր հեռախոսիս շատ անսպասելի զանգ է գալիս երգչի՝ Գուրիի հետ աշխատող հայաստանյան թիմից: Մտածեցի՝ թաքնված տեսախցիկ է, ծիծաղեցի, բայց հետո, երբ լրջացա, հասկացա, որ կատակ չէ: Հենց այդ օրը հանդիպեցի ե՛ւ Հնդկաստանից ժամանած թիմի, ե՛ւ հայերի հետ: Սիրով ընդունեցի առաջարկը, քանի որ տեսնում էի՝ ինչ պրոֆեսիոնալ եւ լավ թիմ է աշխատելու: Նկարահանումները տեւեցին երեք օր: Երեկ, ի դեպ, վերջին օրն էր: Շատ պոզիտիվ, երբեմն էքստրեմալ եւ հետաքրքիր նկարահանումներ էին: Հեշտ չէր, բայց բոլորս սիրով եւ վայելելով էինք անում մեր աշխատանքը:

Հնդկական նոր երգի տեսահոլովակում Ժաննա Բուտուլյանն հնդկուհու դերում է հանդես գալիս

Հնդկական նոր երգի տեսահոլովակում Ժաննա Բուտուլյանն հնդկուհու դերում է հանդես գալիս

-Ժաննա, այս ընթացքում հնդկական մշակույթից Ձեզ համար ի՞նչ նորություններ բացահայտեցիք:
-Դե, հնդկական մշակույթին առնչվում ենք մանկուց: Առաջ ֆիլմերն էին, հիմա՝ սերիալներն ու հաղորդումները: Նրանց մտածելակերպը, ներընտանեկան հարաբերությունները, հարգանքը միմյանց նկատմամբ ինձ միշտ հիացրել են: Հիմա իմացա նաեւ, որ շատ պարտաճանաչ են, հարգալից ու բարյացակամ: Կամ էլ իմ բախտն էր բերել թիմի հարցում (կատակում է,-հեղ.):

— Ձեզ երբեւէ հետաքրքրե՞լ է այդ մշակույթը: 
— Նշեցի, որ հոգեհարազատ են շատ բաներ: Պահանջկոտ են, բայց ոչ կոպիտ, բարի են, բայց եւ խիստ: Մի խոսքով՝ հարգանքի արժանի մարդիկ:

— Դուք կոկիկ եւ էսթետիկ կրում եք հայուհու կերպարը՝ մեծ աչքեր, արտահայտիչ դիմագծեր, երկար վարսեր: Կարողացա՞ք կերպարանափոխվել, լինել հնդկուհու դերում: Ինչպիսի՞ նոր ջանքեր պահանջվեցին Ձեզնից:
-Շնորհակալ եմ նման բնութագրի համար: Հաճելի է լսել, որ ես ժամանակակից հայուհու այդ տեսակին եմ պատկանում: Տեսահոլովակը մոդեռն ոճում է: Նոր ջանքեր չպահանջվեցին այդ հարցում: Այ, նոր ջանքեր պահանջվեցին երկու օրում պար սովորելու եւ նման ծավալով աշխատանք անելու համար: Բայց քանի որ մեր հայաստանյան թիմը՝ պարուսույց Ծովինար Ջիլավյանն իր խմբով, օպերատոր Վահե Համբարձումյանը, ոճաբան Արմեն Գալյանը եւ մյուսները, նույնպես պրոֆեսիոնալ էին եւ գրագետ, հաջողեցինք:

 

Հնդկական նոր երգի տեսահոլովակում Ժաննա Բուտուլյանն հնդկուհու դերում է հանդես գալիս

Հնդկական նոր երգի տեսահոլովակում Ժաննա Բուտուլյանն հնդկուհու դերում է հանդես գալիս

-Ինչի՞ մասին է երգը:
-Սա առաջին հոլովակը չէ, որ ռեժիսոր Սաթի Դիլոնը Հայաստանում է նկարահանում: Գուրիի երգում ասվում է՝ համբուրի՛ր ինձ, իսկ ավելի շուտ՝ պաչիկ տուր:

— Նկարահանման ժամանակ զավեշտալի դեպքեր եղե՞լ են:
-Շատ զավեշտալի դեպքեր են եղել: Օրինակ, այն, որ երգիչը չէր հասկանում հայերեն, բայց մեր բոլոր հումորներին ծիծաղով էր արձագանքում: Իհարկե, եղել են շատ վտանգավոր պահեր նույնպես: Բայց ես ամենը կհիշեմ միայն ժպիտով:

-Դուք հայտնի եք նաեւ երկրպագուների Ձեր մեծ բանակով, նկարահանումների ընթացքում բանակը համալրվե՞լ է:):
-Դեռ ոչ: Միայն լավ ընկերներով է համալրվել իմ շրջապատը, իսկ Ձեր ասածը կտեսնենք պրեմիերայից հետո, որն, ի դեպ, ապրիլի 26-ին է:

Հնդկական նոր երգի տեսահոլովակում Ժաննա Բուտուլյանն հնդկուհու դերում է հանդես գալիս

Հնդկական նոր երգի տեսահոլովակում Ժաննա Բուտուլյանն հնդկուհու դերում է հանդես գալիս

-Ունե՞ք երազանքների աշխատանք կամ զբաղմունք, որով հիմա չեք զբաղվում, բայց որին ձգտում եք:
-Ես ուրախ եմ, որ հիմա գտնվում եմ այնտեղ, որտեղ կամ: Իմ կատարած աշխատանքը հենց երազանքներիս աշխատանքն է:

Հնդկական նոր երգի տեսահոլովակում Ժաննա Բուտուլյանն հնդկուհու դերում է հանդես գալիս

Աղբյուր՝ Bravo.am

Понравилась статья? Поделиться с друзьями: