Թեստ. Ըստ իրենց աչքերի գույնի կարելի է պարզել, թե ինչպիսի՞ն են տղամարդիկ հարաբերություններում

Թեստ. Ըստ իրենց աչքերի գույնի կարելի է պարզել, թե ինչպիսի՞ն են տղամարդիկ հարաբերություններում

Նայեք նկարազարդմանը, ընտրեք աչքերի անհրաժեշտ գույնն ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։

Երկնագույն աչքեր

Առաջին ծանոթության ժամանակ սիրալիր են ու ազատ։ Պետք է հիշել, որ երկնագույն աչքեր ունեցող տղամարդիկ պատահական ծանոթություններ հազվադեպ են հաստատում։ Նրանց մոտ ամեն ինչ պլանավորված է ու գրեթե ամեն ինչ վերահսկողության տակ է։ Հարաբերությունների մեջ լոյալ են, մի քիչ ցրված, կարող են մոռանալ կարևոր տարեթիվը և ռոմանտիկ ժամադրությունը տեղափոխել անորոշ ժամանակով։ Վիճում, բորբոքվում ու սրախոսում են բարեխղճորեն։ Բաժանվում են միմյանցից կոռեկտ կերպով, եթե նրանց վերջում չեն վիրավորում։ Ծանոթանում են հանգամանքների բերումով։ Կարող են այնպես անել, որ կանայք իրենց սիրահարվեն առաջին հայացքից ու չնկատեն դա։ Հարաբերություններում գնահատում են ազատությունն ու անկախությունը։ Լուռ են վիճում ու հաճույքով հաշտվում են։ Գերադասում են չբաժանվել։ Այս գեղեցկադեմ տղամարդիկ տեղյակ չեն իրենց՝ անդիմադրելի լինելուց, և սովորաբար իրենց հակառակ սեռի աչքերում համարում են ոչնչով աչքի չընկնող մեկը։

Կանաչ արքեր

Ուշադրություն։ Կանաչ աչքերով տղամարդը կգնահատի նախ և առաջ արտաքին տվյալները և հետո նոր մնացած ամեն ինչ։

Շագանակագույն աչքեր

Առաջին ծանոթության ժամանակ բարեհաճ են։ Միշտ հույս ունեն երկրորդ ժամադրության գնալ՝ հետագա երկարաժամկետ հարաբերություններով։ Լուրջ թերություններ կգտնեն նրա մեջ, ով հրաժարվել է հանդիպումներից։ Սիրո մեջ կարող են կողքերը նայել, բայց ընդհանուր առմամբ հակված չեն դավաճանության, եթե նրանց լավ են կերակրում։ Բավականին բռնկվող են, չեն սիրում ներողություն խնդրել ու միշտ սպասում են առաջին քայլին, անգամ, եթե իրենք են մեղավոր։ Բաժանվում են էմոցիոնալ կերպով, կարող են վերցնել իրենց տված նվերները ու դրանք նվիրել ուրիշ մարդու։

Մոխրագույն աչքեր

Եթե որոշել են այնուամենայնիվ գնալ առաջին ծանոթությանը, առհասարակ հրաշք է։ Սովորաբար ծանոթանում են ինչ-որ միջոցառման ժամանակ հոգատար ընկերների կամ բարեկամների մասնակցությամբ։ Հարաբերություններում նեղացկոտ են, վեճերի մեջ՝ սարկաստիկ։ Նրանց ժամանակ է պետք, որ հաշտության գնան։ Հիվանդագին են բաժանվում, երկար ժամանակ տառապում են բաժանման պատճառով, բայց չեն բողոքում, չնայած դեմքին կարելի է նկատել տառապանքի ժպիտը։

Աղբյուր՝ 168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: