Այսօր Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Արայիկ Խանդոյանի ծննդյան օրն  է:

Այսօր Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Արայիկ Խանդոյանի ծննդյան օրն  է:

Այսօր Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ, ՀՀ զինված ուժերի պահեստազորի մայոր, հասարակական-քաղաքական գործիչ, Հիմնադիր խորհրդարան կազմակերպության և Սասնա Ծռեր խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի ծննդյան օրն  է:

Արայիկ Խանդոյանը ծնվել է 1971 թ. ապրիլի 19-ին Արագածոտնի մարզի Վերին Սասունիկ գյուղում՝ Հենդո (անձնագրի անունը՝ Եզնիկ) և Ռիմա Խանդոյաների ընտանիքում:

Արայիկ Խանդոյանի ռազմական կարիերան սկսել է 1988 թվականին, երբ նա, լինելով դեռ 17 տարեկան, Ծաղկահովիտ գյուղի մոտակա խորհրդային ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում՝ հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով:

1989 թ. զորակոչվել է ԽՍՀՄ զինված ուժեր, սակայն 1990 թ. արձակուրդից չի վերադարձել ծառայության վայր:

Խորհրդային բանակից դասալքության պատճառը Արցախյան պատերազմի սրացումն էր: Նույն թվականին Արայիկ Խանդոյանը մեկնել է Արցախ ու միացել կամավորական-ինքնապաշտպանական շարժմանը, որտեղ էլ ձեռք է բերել «Միայնակ գայլ» մականունը: Արցախյան պատերազմին մասնակցել են նաև նրա եղբայրներից երեքը՝ Արարատն, Արթուրն ու Հունանը: Արմեն Խանդոյանը չի կարողացել մասնակցել պատերազմին՝ առողջական խնդիրների պատճառով:

Հունան Խանդոյանը զոհվել է պատերազմի ժամանակ:

1994 թ. հրադադարից հետո Արայիկ Խանդոյանն ու իր եղբայրներ Արարատն ու Արթուրը շարունակել են ծառայությունը ՀՀ զինված ուժերում:

Արայիկ Խանդոյանի ընտանիքը բազմանդամ է։ Ծնողներն են Հենդո և Ռիմա Խանդոյաները։ Ունեցել է 4 եղբայր (Արմեն, Արարատ, Արթուր, Հունան), որոնցից երեքը իր հետ միասին մասնակցել են Արցախյան շարժմանը և Արցախյան պատերազմին։ Հիվանդության պատճառով պատերազմին չի կարողացել մասնակցել միջնեկ եղբայրը՝ Արմենը։ Արայիկ Խանդոյանը ունի 5 երեխա։

Հայաստանում և Արցախում տիրող սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, քաղաքական լուրջ խնդիրները հաղթահարելու և Արցախի Հանրապետության ամբողջականության պահպանման նպատակով հանդես է եկել բազմաթիվ քաղաքական կոչերով, այնուհետև անդամագրվել է Արցախյան պատերազմին մասնակցած Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հիմնադրած շարժումներին։ Հանդիսանում է Հիմնադիր խորհրդարան կազմակերպության անդամ։ Ելույթներ է ունեցել հանրահավաքներին, մասնակցել քաղաքական բնույթի երթերի, մամլո ասուլիսների միջոցով հանդես եկել կոչերով։

Արայիկ Խանդոյանը իր քաղաքական ակտիվ դիրքոշման համար բազմիցս ենթարկվել է հետապնդումների, այդ թվում՝ ձերբակալման։

Արայիկ Խանդոյանը 2015 թ.-ի հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շուրջ 150 անդամների և նրանց ընտանիքի անդամների հետ Արցախ մեկնելիս Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման և դաժան ծեծի ենթարկվեց։ Սույն հանցագործությունը կատարած իշխանության ներկայացուցիչները մինչ օրս մնացին անպատիժ։

Արայիկ Խանդոյանը «Սասնա Ծռեր» խմբավորման կազմում մասնակցել է 2016 թ. հուլիսի 17-ի զինված հարձակմանը ոստիկանության Էրեբունի վարչական շրջանի ՊՊԾ գնդի վրա:

2016 թ. հուլիսի 31-ին, երբ ՊՊԾ գնդում գտնվող խումբը հանձնվել է իրավապահներին, Արայիկ Խանդոյանը կալանավորվել է խմբի մյուս անդամների հետ միասին: Նրան, ինչպես խմբի մնացած անդամներին, առաջադրվել են մեղադրանքներ ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):

Արայիկ Խանդոյանը կալանավորվեց 2016թ․ հուլիսի 31ին՝ Սասնա Ծռեր խմբավորման՝ իշխանություններին հանձնվելուց հետո։Բանտում անցկացնելով մոտ երկու տարի՝ պարբերաբար ենթարկվել է խոշտանգումների․ լրատվամիջոցների կողմից առավել լուսաբանվել է 2017թ․ հունիսի 28ի դեպքը, երբ 10-15 ոստիկաններ դաժան ծեծի ենթարկեցին նրան Ավան և Նոր Նորքի դատարանի նկուղում։ Խանդոյանի պաշտպանները դա մեկնաբանեցին որպես նրա հանդեպ իշխանությունների հրամանով իրականացրած հաշվեհարդար։

Արայիկ Խանդոյանը խափանման միջոցը փոխվեց 2018թ․ օգոստոսի 17-ին՝ Թավշյա հեղափոխությունից 3 ամիս անց, և նա ազատ արձակվեց։

2015 թվականի մարտի 11-ին Արայիկ Խանդոյանը, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել է իր մարտական մեդալներից՝ Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներ, «Մարտական ծառայության» պարգևը, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլն։

Սակայն 2018 թ. համաժողովրդական հեղափոխությունից հետո հետ է վերադարձվել բոլոր պարգևները։

Արայիկ Խանդոյանը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 9-ին՝ սրտի կաթվածից։

Понравилась статья? Поделиться с друзьями: