Ստյոպա Սաֆարյան. Կառավարությունը մի քանի երկար սպասված ֆունդամենտալ փաստաթղթերի մշակման գործընթաց է սկսել

Ստյոպա Սաֆարյան. Կառավարությունը մի քանի երկար սպասված ֆունդամենտալ փաստաթղթերի մշակման գործընթաց է սկսել

Կառավարությունը մի քանի երկար սպասված ֆունդամենտալ փաստաթղթերի մշակման գործընթաց է սկսել: Դրանցից առայժմ կառանձնացնեմ չորս ամենակարևորը, որին տեղյակ ենք, հետևում ենք, ու աջակցելու ենք:

1. Ազգային անվտանգության նոր ռազմավարությունն է, որը 2007թ.-ից այս կողմի չի փոխվել ու ենթադրում է թե արտաքին ու ներքին միջավայրերի ռիսկեր նոր գնահատում, թե ՀՀ ազգային անվտանգության ողջ համակարի վերադիզայն:

2. Ժողովրդագրական քաղաքականության հայեցակագ, ինչը Հայաստանը չի ունեցել անկախությունից ի վեր՝ չկառավարեով միգրացիան ու արտագաղթը:

3. ՀՀ Զինված ուժերի զարգացման ՊՆախարարի տեսլականը, որը հավակնում է վերածվել ռազմական նոր դոկտրինի:

4. Բնապահպանական ու բնական պաշարնեի ողջամիտ օգտագործման մայր օրենսդրությունները՝ կանխարգելման փիլսովայության վրա հենված:
Գիտեմ, որ մշակվում է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը, բայց առաձնապես շատ բան չգիտեմ աշխատանքներից:
Երկար սպասված հայեցակարգերը ահռելի նշանակություն ունեն երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունների առավել հստակեցման, ուղենիշեր ու թիրախներ սահմանելու առումով:
Այս ամենը բերեց մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: