Վահան Թումասյան. Մի հատ ձեր հրկիզված ու ավերակված հայրենիքին նայեք, 31 տարի է աղետի գոտի է, հազարավոր հայեր անօթևան…

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վահան Թումասյան. Մի հատ ձեր հրկիզված ու ավերակված հայրենիքին նայեք, 31 տարի է աղետի գոտի է, հազարավոր հայեր անօթևան...

Չէի ուզում, բայց չեմ կարող չգրել:

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանն օժանդակելու պատրաստակամության մասին ամպագոռգոռ հայտարարություններով հանդես եկող աշխարհասփյուռ հայերը մի տեսակ հիշեցնում են հայտնի ջարդած շերեփի պատմությունը:

Այ ձեր ցավը տանեմ, երկու օրում մարդիկ 1 մլրդ եվրո են հավաքել…մի հատ ձեր հրկիզված ու ավերակված հայրենիքին նայեք, 31 տարի է աղետի գոտի է, հազարավոր հայեր անօթևան են ու աղքատ, գյուղերը դատարկվում են…

Понравилась статья? Поделиться с друзьями: