Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական շինությունը փրկվել է. Փրկվել են նաև Հիսուսի պսակն ու բոլոր սուրբ մասունքները

Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական շինությունը փրկվել է. Փրկվել են նաև Հիսուսի պսակն ու բոլոր սուրբ մասունքները

Տաճարի հիմնական մասը փրկվել է:

Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական շինությունը փրկվել է։ ՓՐԿՎԵԼ Է ՆԱԵՒ ՀԻՍՈՒՍՒ ՊՍԱԿՆ ՈՒ ԲՈԼՈՐ ՍՈՒՐԲ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ, որոնք եղել են տաճարի ներսում, այդ թվում խորանի ԽԱՉԸ:

Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական շինությունը փրկվել է. Փրկվել են նաև Հիսուսի պսակն ու բոլոր սուրբ մասունքները

Հաղորդում են, որ դեռևս չմարված հրդեհի ժամանակ Էմմանուել Մակրոնը տաճարի ներս է մտել։ ՅՈՒՆԵՍԿՈ- ն հայտարարել է, որ կանի ամենը քրիստոնեության սիմվոլը ամբողջովին վերականգնելու համար։ Զուգահեռ Ֆրանսիայի բնակիչները սկսել են տաճարը վերականգնելու համար դրամահավաք։ Դատախազությունը սկսել է հրդեհի պատճառները պարզելու քննությունը, թեպետ նախնական պատճառը մնում է իմ երեկվա գրածը. տաճարի հետին մասում ընթացող ռեստավրացիոն աշխատանքների համար փայտաշեն կոնստրուկցիայից է սկսվել հրդեհը։ Այս պահին այսքանը։

Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական շինությունը փրկվել է. Փրկվել են նաև Հիսուսի պսակն ու բոլոր սուրբ մասունքները
Հ.Գ. Մոռացա նշեմ, որ հրդեհաշիջումն օդից բացառվել է ֆրանսիացի հրշեջների կողմից, քանի որ ջրի ծանրությունից փլուզման վտանգ կար։ Եվ հրշեջներից կա մեկ տուժած, իսկ մարդկային զոհեր, Փառք Աստծո` չկան։
Թարմացում. Միլիարդատերերի Պինո ընտանիքը € 100 մլն կտրամադրի Աստվածամոր տաճարը վերականգման համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: