Ռոզի Ավետիսովա. «Այս պահին իմ սիրտն ազատ է, չեմ կարող ասել՝ ինչու, դա միակ բանն է, որ չես կարող պլանավորել…».

Ռոզի Ավետիսովային հանդիպեցինք Կամերային թատրոնում, որտեղ մի քանի ամիս է՝ ինչ աշխատանքի է անցել՝ ընդգրկվելով դերասանական կազմում: Մինչ ներկայացման մեկնարկը BRAVO.am-ը լուսանկարել է, թե ինչպես է Ռոզին ետնաբեմում պատրաստվում իր ելույթին, նաեւ հասցրել ենք զրուցել մի քանի թեմայի շուրջ:

Ռոզի Ավետիսովա. «Այս պահին իմ սիրտն ազատ է, չեմ կարող ասել՝ ինչու, դա միակ բանն է, որ չես կարող պլանավորել…».

Ռոզի Ավետիսովա. «Այս պահին իմ սիրտն ազատ է, չեմ կարող ասել՝ ինչու, դա միակ բանն է, որ չես կարող պլանավորել…».

Պահը բաց չթողնելու մասին

2009-ին ավարտել եմ Թատերական ինստիտուտը եւ այս տասը տարիների ընթացքում երբեք ոչ մի թատրոնից առաջարկ չեմ ստացել` իրենց դերասանական կազմում ընդգրկվելու, Կամերային էլ ինքս եմ եկել: Միշտ ասում էի՝ չեմ գտել այն թատրոնը, որտեղ ուզում եմ աշխատել: Բայց այնպես ստացվեց, որ ճակատագրի բերումով հաճախ եղա Կամերայինում, ծանոթացա խաղացանկային ներկայացումներին, մեծ հետաքրքրություն ծնվեց իմ մեջ, ու շատ արագ որոշում կայացրի: Այդ ժամանակ Գյումրիում էի` «Բայ-բայ լեդի» ներկայացման փորձերին, ու հասկացա, որ երբ այդ փորձերը վերջանան, ես գալու եմ Երեւան եւ առանց թատրոն եմ մնալու: Հասկացա, որ պահը չպետք է բաց թողնեմ, ու մտածեցի՝ եթե գնամ, ուրեմն՝ Կամերային:

Ռոզի Ավետիսովա. «Այս պահին իմ սիրտն ազատ է, չեմ կարող ասել՝ ինչու, դա միակ բանն է, որ չես կարող պլանավորել…».

Ռոզի Ավետիսովա. «Այս պահին իմ սիրտն ազատ է, չեմ կարող ասել՝ ինչու, դա միակ բանն է, որ չես կարող պլանավորել…».

Անսովոր իրավիճակ
Ինձ դեռեւս անսովոր եմ զգում թատրոնում, ճիշտ է՝ պարբերաբար տարբեր թատրոններում անտիպրիզային ներկայացումներ ունեցել եմ, բայց աշխատել մի թատրոնում, միանգամայն այլ, շատ լավ եւ տաք զգացողություն է: Դու միշտ ունես քեզ համար մի շատ կարեւոր տեղ, ուր կարող ես գնալ, բացի տնից: Մենք՝ դերասաններս, լավ հատկություն ունենք, չենք ասում՝ գնում ենք գործի, ասում ենք՝ գնում ենք թատրոն, նկարահանման, այն մեզ համար աշխատանք չէ:

«Միշտ իմ գլխին պատմություններ եմ սարքում»
Ես նոր եմ եւ դեռ պետք է ադապտացվեմ, որովհետեւ ինքս եմ դժվար հարմարվող, խնդիրն իմն է, նաեւ այն, որ թատրոնի տեսակը տարբեր է: Շատ-շատ դժվարություններ կան, որ պետք է հաղթահարեմ: Բայց երեւի հենց այդ դժվարություններն էին, որ ինձ բերեցին այս թատրոն. չեմ սիրում հեշտ բաներ, միշտ իմ գլխին պատմություններ եմ սարքում եւ փորձում եմ հաղթահարել, դրա համար էլ ընտրեցի այն թատրոնը, որն ինձ համար կլիներ բարդ, որովհետեւ հաղթահարելով ես հասնում հետաքրքիր ինչ-որ արդյունքի, որից հետո նաեւ մասնագիտական աճ ես գրանցում: Մեր իրականության մեջ այնքան դժվար է աճ գրանցելը, ամեն բան տանում է ռեգրեսիայի. ինքդ քեզ համար պետք է ինչ-որ բան հորինես:

Ռոզի Ավետիսովա. «Այս պահին իմ սիրտն ազատ է, չեմ կարող ասել՝ ինչու, դա միակ բանն է, որ չես կարող պլանավորել…».

Ռոզի Ավետիսովա. «Այս պահին իմ սիրտն ազատ է, չեմ կարող ասել՝ ինչու, դա միակ բանն է, որ չես կարող պլանավորել…».

Ռոզի Ավետիսովա. «Այս պահին իմ սիրտն ազատ է, չեմ կարող ասել՝ ինչու, դա միակ բանն է, որ չես կարող պլանավորել…».

Ռոզի Ավետիսովա. «Այս պահին իմ սիրտն ազատ է, չեմ կարող ասել՝ ինչու, դա միակ բանն է, որ չես կարող պլանավորել…».

«Բեմն ինձ սիրում է»
Չգիտեմ՝ թատրոնն ինձ ընդունել է, թե՝ ոչ, որովհետեւ ես թատրոն ասելով հասկանում եմ ամեն ինչը, բայց շատ կարեւոր է, որ բեմը քեզ սիրի: Անհամեստություն չլինի, բայց առհասարակ բեմն ինձ սիրում է, իսկ այդ դեպքում այն սկսում է քեզ փրկել շատ-շատ հարցերում: Շատ մարդիկ կան, որ երկար տարիներ աշխատում են թատրոնում, սիրում են իրենց գործը, բայց բեմն իրենց չի սիրում: Մի քիչ միստիկ սեր է. ես դա հասկացել եմ եւ առիթից օգտվում եմ:):

Արդեն երգում է:)
Երբ որոշեցի, որ պետք է այս թատրոնում լինեմ, գնացի վոկալի անհատական դասերի, այժմ երգում եմ, ասում են՝ լավ է ստացվում: Բայց ամենաբարդն ինքս ինձ գոհացնելն է: Դեռ պետք է ձգտեմ՝ շատ լավ լինի, ինձ համար էլ լավ համարվի: Փոքր, կամերային բեմ եմ սիրում, որտեղ ամեն շշուկդ եւ աչքիդ շարժումը տեսանելի է: Ուրախ եմ, որ այստեղ կազմը շատ երիտասարդ է, եւ միանգամայն այլ էներգետիկա կա:

Ռոզի Ավետիսովա. «Այս պահին իմ սիրտն ազատ է, չեմ կարող ասել՝ ինչու, դա միակ բանն է, որ չես կարող պլանավորել…».

Համարձակ հագուստներով
Առօրյայում շատ փակ հագնվող մարդ եմ, իմ զգեստապահարանում չունեմ շորտեր, կարճ զգեստներ էլ շատ քիչ ունեմ: Կամերայինում մեր հագուստները բավական համարձակ են, բայց գեղագիտությունը, չափը պահած եւ ներկայացումների ձեւաչափին համապատասխան: Նաեւ հարմար պետք է լինի, որ կարողանանք շարժվել, որովհետեւ պարային հատվածներ ունենք

Ռոզի Ավետիսովա. «Այս պահին իմ սիրտն ազատ է, չեմ կարող ասել՝ ինչու, դա միակ բանն է, որ չես կարող պլանավորել…».

Երազում է
Երազում եմ նոր դերերի, վերջապես երկարատեւ հանգստի մեկնելու մասին: Անցած տարի էլ չեմ հասցրել հանգստանալ, այս տարի երազում եմ ծովի մասին. այդպիսի հանգիստն է ինձ համար լիարժեք համարվում:

Ռոզի Ավետիսովա. «Այս պահին իմ սիրտն ազատ է, չեմ կարող ասել՝ ինչու, դա միակ բանն է, որ չես կարող պլանավորել…».
«Իմ կյանքում դեռ չի եղել տղամարդու այն տեսակը…»
Այս պահին իմ սիրտն ազատ է, չեմ կարող ասել՝ ինչու, դա միակ բանն է, որ չես կարող պլանավորել: Ընտանիք կազմելու մասին չեմ մտածում, քանի որ չկա այն մարդը, ով պատճառ կդառնա այդ մասին մտածելու: Այս տարիների ընթացքում իմ կյանքում դեռ չի եղել տղամարդու այն տեսակը, ով կայունություն եւ հավատ կներշնչի ապագայի ծրագրեր կազմելու համար: Գաղտնիք չի, որ մեր տղամարդիկ շատ դժվար են կայունանում, հասունանում՝ 40-50 տարեկանում երեւի, իսկ հեշտ չի չլինել կայուն եւ մնալ ինձ հետ:

Աղբյուր՝ bravo.am

Понравилась статья? Поделиться с друзьями: