Աղոթք երեկոյան ժամին. Ո՜վ գթած Հայր, ընդունի՛ր Քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին

Աղոթք երեկոյան ժամին. Ո՜վ գթած Հայր, ընդունի՛ր Քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ Արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր Քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին:

Ողորմի՛ր Տե՛ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ Քո Սուրբ Եկեղեցուն.եւ հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ դու, Ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտեցածից էլ ավելի:

Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին Քե՜զ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:

Ամեն:

Աղբյուր՝ ter-hambardzum.net

Понравилась статья? Поделиться с друзьями: