Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում վեճեր, ձգտում են ամեն կերպ խուսափել սկանդալներից

Կենդանակերպի նշաններ, ովքեր տանել չեն կարողանում կոնֆլիկտները՝

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում վեճեր, ձգտում են ամեն կերպ խուսափել սկանդալներից

Խեցգետին: Խեցգետինները ցույց չեն տալիս, որ գոհ չեն որևէ բանից: Չեն կարողանում խոսել այն մասին, որ նեղացել են, բայց երկար հիշում են կատարվածը: Տանել չեն կարողանում սկանդալներ, քանի որ չեն կարողանում հաղթահարել սթրեսային իրավիճակները: Ցանկացած տարաձայնություն լրջորեն ազդում է Խեցգետինների վրա:

Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կոնֆլիկտներից չեն վախենում, բայց տանել չեն կարողանում դրանք: Կույսերն առանձնանում են ուժեղ բնավորությամբ, ռացիոնալ մտածողությամբ: Ամեն կերպ փորձում են խուսափել վեճերից: Անմիջապես փորձում են գտնել խնդրի լուծումը, դատարկ բանից կոնֆլիկտներ չեն ստեղծում:

Կշեռք: Տանել չեն կարողանում կոնֆլիկտները, հարաբերությունների պարզումը. հոգեկան հավասարակշռությունն ավելի կարևոր է նրանց համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ զգացմունքային են, բայց միշտ ձգտում են զսպել զգացմունքները, չնկատել սադրանքը:

Ձկներ: Չեն սիրում կոնֆլիկտներ, ամեն կերպ խուսափում են դրանցից: Երբ մարդիկ վեճ են հրահրում, Ձկները կորցնում են իրենց, չեն իմանում՝ ինչպես արձագանքել: Նրանք միայն ցանկանում են վերջ տալ բացասականին և սկանդալին: Կարողանում են իրականությունից կտրվել այն պահին, երբ իրենց փորձում են տհաճ խոսակցության մեջ ներգրավել:

Աղեղնավոր: Աղեղնավորները ևս տանել չեն կարողանում կոնֆլիկտները, կարող են խոսել ցանկացած թեմայի շուրջ, միայն թե շփումը խաղաղ ու հաճելի լինի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն կարողանում ազատվել ներքին ճնշումից, քանի որ ընկնում են երկու ծայրահեղության գիրկը. կա՛մ կատաղի պայքարի մեջ են մտնում, կա՛մ փախչում լուրջ վտանգից: Կոնֆլիկտները կարող են նեղացնել Աղեղնավորներին, ծնկի բերել:

Ջրհոս:  Տանել չեն կարողանում ճնշումը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գերադասում են խաղաղ շփումը, գնահատում են հարաբերությունների հավասարակշռությունը: Հաճախ են հրաժարվում մարդու հետ շփումից նրանց հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Մեծամասամբ հանգիստ են, վայելուչ վարվելակերպ ունեն:

Աղբյուր՝ 168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: