Այսօր՝ ապրիլի 14-ին,  հայ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է. Անվերջ, անշարժ ձեր երթում ինձ բացակա չդնեք

Այսօր՝ ապրիլի 14-ին,  հայ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է. Անվերջ, անշարժ ձեր երթում ինձ բացակա չդնեք

Ձեր լռությունը զնգում

Զրնգում է ձորով մեկ,

Ձեր լռության համերգում

Ինձ բացակա չդնեք…

 

Համբերություն եմ ասում,

Ակնարկներս կրկնեք,

Համբերության հանդեսում

Ինձ բացակա չդնեք…

 

Ձեր շուրջը ամպ է, կայծակ,

Քնով չանցնեք, չքնեք,

Քնեցիք էլ, արթնացաք,

Ինձ բացակա չդնեք…

 

Թվում է թե կամենաք

Մի օր երկինք կթռնեք,

Ձեր թռիչքի ժամանակ

Ինձ բացակա չդնեք…

 

Ձեր պնդության պատճառով

Դուք աշխարհներ կսնեք,

Իմ մեղմության պատճառով

Ինձ բացակա չդնեք…

 

Ես եմ քարե պատարագ

Ձեզնից սերված ընդունեք,

Դուք ձեր կամքին հակառակ

Ինձ բացակա չդնեք…

 

Ոչ խոստումներ, ոչ երդում

Չսպասեք ու չքննեք,

Անվերջ, անշարժ ձեր երթում

Ինձ բացակա չդնեք…

Այսօր՝ ապրիլի 14-ին,  հայ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է. Անվերջ, անշարժ ձեր երթում ինձ բացակա չդնեք

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բասնաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։

Այսօր՝ ապրիլի 14-ին,  հայ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է. Անվերջ, անշարժ ձեր երթում ինձ բացակա չդնեք

Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (1937-1938), Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում (1938-1941), «Կոմունիստ» թերթում (1945-1951), այնուհետև՝ Երևանի «Ավանգարդ» թերթում (1951-1954) և «Ոզնի» հանդեսում (1954-1965)։

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։

Շնորհիվ Համո Սահյանի և Ստեփան Զորյանի համատեղ ջանքերի 1945 թվականին լույս է տեսել Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի թեմատիկ և բանաստեղծական-դավանաբանական ընդհանուր ուղղվածությունը՝ ռեալիստական գուներանգներ, բնապատկերի գեղանկարչական ընկալում, խոսքի կառուցման ժողովրդական-բանահյուսական սկզբունք։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։ «Բարձրունքի վրա» ժողովածուն բանաստեղծական կորցրած աշխարհն կրկին գտնելու փորձ էր, որով գրում է մանկության և պատանեկության արծարծումներով մի շարք թրթռուն պատկերներ:

Այսօր՝ ապրիլի 14-ին,  հայ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է. Անվերջ, անշարժ ձեր երթում ինձ բացակա չդնեք

Ավարտվում է բանաստեղծի ստեղծագործության առաջին շրջանը շրջանը և սկսվում նորը՝ «Մայրամուտից առաջ» (1964), «Քարափների երգը» (1968), «Տարիներս» (1970) ժողովածուներով, որոնք նոր սկիզբ տվեցին Սահյանի ստեղծագործության մեջ. նրա քնարերգությունը հարստանում է թարմ արտահայտչաձևերով, բանաստեղծության ավանդական կառույցները նորոգվում են պատկերային նոր մտածողությամբ, ամրանում է բանաստեղծի կապն իր հոգևոր արմատների հետ։ Այդ գրքերում նա հանդես է գալիս նաև որպես գեղագետ-փիլիսոփա։ «Քարափների երգը» ժողովածուում քարափները ներկայացված են որպես մարդկության աղբյուրներ։

Համո Սահյանի ստեղծագործությունների թեմատիկայի մաս է կազմում նաև Հայաստանը։

1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանանում է ՀԽՍՀ պետական մրցանակի։ 1977 թվականին տպագրվում է նրա «Իրիկնահաց», 1980 թվականին՝ «Կանաչ, կարմիր աշուն», 1986 թվականին՝ «Դաղձի ծաղիկ» ժողովածուները։ Այդ ժողովածուներով Սահյանը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը՝ բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ։

Այսօր՝ ապրիլի 14-ին,  հայ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է. Անվերջ, անշարժ ձեր երթում ինձ բացակա չդնեք

1998 թվականին հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն, որը վերահրատակվել է 2004 թվականին։

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն:

Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

Понравилась статья? Поделиться с друзьями: