Գագիկ Սուրենյան. Մի հարամեք մեր գարունը, մաքրեք ամենուր վխտացող աղբը

Գագիկ Սուրենյան. Մի հարամեք մեր գարունը, մաքրեք ամենուր վխտացող աղբը

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Մի հարամեք մեր գարունը, մաքրեք ամենուր վխտացող աղբը։

Երևան քաղաքում ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի երեկոյան ժամերին, 17-19-ը սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին՝ նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Հանրապետության տարածքում ապրիլի 14-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 15-ին տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 17-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 1-2 աստիճանով, 16-17-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։

Понравилась статья? Поделиться с друзьями: