
Փորձեք պատրաստել «Ջրահարս» աղցանը, այն շատ հեշտ է պատրաստել, համեղ է և հագեցնող:
Բաղադրիչներ՝
կրաբի ձողիկներ — 100 գրամ
ձու — 3 հատ
Հալված պանիր — մեկ պանիր 100 գրամ քաշով
Թարմ վարունգ — մեկ հատ
սեւ աղացած պղպեղ ըստ ճաշակի
սխտոր — երկու փոքր պճեղ
մայոնեզ ըստ ճաշակի
աղ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը՝
- Ձուն եփել, այնպես որ լավ պինդ լինի: Այնուհետեւ սառեցնել սառը ջրով:
- Մաքել եւ քերել փոքր քերիչով: Հալված պանիրը նույնպես քերել փոքր քերիչով:
- Կրաբի ձողիկները կտրել մանր կտորների:
- Վարունգը նույնպես կտրատել մանր կտորների
- Սխտոր մաքրել, ճզմել, խառնել մայոնեզի ու աղացած սև պղպեղի հետ:
- Բոլորը խառնել իրար, անհրաժեշտության դեպքում աղ ավելացնել:
Բարի ախորժակ!