19-ամյա Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Րոպեներ առաջ Հայաստանը ներկայացնող 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Եզրափակչում Հարությունյանի մրցակիցը 2018 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր վրացի Բեկա Լոմտաձեն էր, ում նա հաղթեց 17։11 հաշվով՝ 0։8 հաշվով պարտվելիս:

19-ամյա Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Նա պայքարն սկսեց որակավորման փուլից՝ 14:8 հաշվով հաղթելով ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին:
Քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանի մրցակիցը թուրք Ռեջեփ Թոփալն էր: Ու թեև գոտեմարտի սկզբում Արսենը պարտվում էր, կարողացավ կամային հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ:

19-ամյա Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Կիսաեզրափակչում Հարությունյանի մրցակիցը ռումինացի Նիկոլայ Օխլոպկովն էր, ում երկրպագում էր ողջ դահլիճը, սակայն կրկին կամային հատկանիշների շնորհիվ Արսենը հաղթեց 10:4 հաշվով:

19-ամյա Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

19-ամյա Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Понравилась статья? Поделиться с друзьями: