Լիզա Ճաղարյան. Մեր ազգն աշխարհի ազգերից մեկն է ընդամենը, որը ե՛ւ հպարտանալու արժեքներ է ստեղծել, ե՛ւ ամոթից գետինը մտնելու

Լիզա Ճաղարյան. Մեր ազգն աշխարհի ազգերից մեկն է ընդամենը, որը ե՛ւ հպարտանալու արժեքներ է ստեղծել, ե՛ւ ամոթից գետինը մտնելու

Քանի դեռ Հայաստանում «հայրենասիրութան» դրոշակակիրները հիստերիկի պես ղժղժացողներն են այն մասին, թե՝ հայՈՒՀԻները այլ ազգերի կանանց նման չեն՝ մի աաաաայլ ձեւի հրեշտակներ են, մեր մայրերը աշխարհի բոլոր մայրերից լավն են, մեր ընտանիքները աշխարհի բոլոր ազգերի ընտանիքներից ամուր են, մենք ուրիշ ենք, չի կարա մեր ազգումԸ մարմնավաճառ լինի, սեռական փոքրամասնություն լինի ու սրա նման լիքը զառանցանքներ, մեր վիճակը համարեք ողբալի։
Ուրեմն հանգիստ նստեք տեղներդ ու լսեք։
Էս մեր «ընտրյալ» ազգի ներկայացուցիչներից են նաեւ մի քանի ոսկու կտորի համար տատիկ մորթողները, կացնով իրենց հորը կամ եղբորը սպանողները, իրենց «հրեշտակ» կանանց քացու տակ գցողները, իրենց անգին մայրիկներին ծերանոց ուղարկողները, անչափահասներին ու չափահասներին բռնաբարողները, մանուկներին պղծողները, ԱԺ մտնող ու երկրի ղեկավարներին գնդակահարող եւ սրանց վարժեցնող մարդակերները, Երեւանի կենտրոնում տասն անմեղ զոհերին սպանողները, թալանչիները, ջեբկիրները եւ իրենց «հայրենասիրությունն» ապացուցելու համար էշ-էշ դուրս տվողները։
Ընտրյալ ազգ չկա աշխարհիս երեսին։ Մեր ազգն աշխարհի ազգերից մեկն է ընդամենը, որը ե՛ւ հպարտանալու արժեքներ է ստեղծել, ե՛ւ ամոթից գետինը մտնելու լիքը պատճառներ ունի։
Եթե հայրենասերը ձեզնմաններն են, ես կբավարարվեմ գրքասիրությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: