Սոֆի Մխեյանի 35-ամյակը և ընկերների անակնկալը

Սոֆի Մխեյանի 35-ամյակը և ընկերների անակնկալը

Սոֆի Մխեյանն իր տարեդարձը նշել է նեղ ընկերական միջավայրում: Խնջույքին ներկա են եղել Նազենի Հովհաննիսյանը, Սոնա Ռուբենյանը, Հրաչ Քեշիշյանը եւ այլք: «Ընկերներս ծնունդս վերածեցին գեղեցիկ երեկոյի»,- BRAVO.am-ին ասել է երգչուհին:

Ինչպես յուրաքանչյուր ոք, Սոֆին նույնպես սիրում է նվերներ ստանալ, սակայն առավել կարեւորում է անկեղծ բարեմաղթանքները, լավ վերաբերմունքն ու ջերմ ժպիտները:
«Երեկ առավոտվանից ստացել եմ բազում բարեմաղթանքներ, հարյուրավոր զանգեր եւ նամակներ. հաճելի է, երբ քեզ սիրում ու գնահատում են»,-հավելել է երգչուհին:
Ծննդյան օրը Սոֆին հանրությանն է ներկայացրել իր նոր՝ «Մի քիչ էլ» երգը: Երգի գործիքավորման հեղինակը Նիկ Էգիբյանն է, իսկ բառերը գրել է Գրիգոր Կյոկչյանը

«Երգը ստեղծվել էր դեռեւս ձմռանը, սակայն ցանկություն կար գեղեցիկ եւ հետաքրքիր մոտեցում ցուցաբերել եւ նոր ձեւով ներկայացնել այն: Ծննդյանս առավոտն անակնալ ստացա՝ «Միտք» ընկերության տղաները ձեռքի աշխատանքով եւ 3D տարբերակով հավաքել էին նկարս ու երգի բառերի հետ տեսանյութ ստեղծել»,- պատմել է Սոֆին: Երգչուհու բնորոշմամբ՝ երգը ստացված է, իսկ տեսահոլովակ կլինի, թե՝ ոչ, կախված է հանդիսատեսի արձագանքից:

Մշտազբաղ Սոֆի Մխեյանն առաջիկայում ունի նոր ծրագրեր եւ համերգային շրջագայություններ:

Աղբյուր՝ Bravo.am

Понравилась статья? Поделиться с друзьями: