
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
13:13 / 10.04.2019
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 10-ի ցերեկը, 11-12-ը, 15-ին հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 13-14-ը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Ապրիլի 10-ի կեսօրից հետո, 11-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.5C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -7.4C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.5C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:
Աղբյուր՝ mes.am