Այսօր Ժան Պոլ Բելմոնդոյի ծննդյան օրն  է.

Ժան Պոլ Բելմոնդոն ծնվել է Նեյի-սյուր-Սենում 1933 թ., քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում։ 20 տարեկանում գերադասում է դերասանի մասնագիտությունը սպորտին։

Այսօր Ժան Պոլ Բելմոնդոյի ծննդյան օրն  է.

Ժան Պոլ Բելմոնդոն ծնվել է Նեյի-սյուր-Սենում 1933 թ., քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում։ 20 տարեկանում գերադասում է դերասանի մասնագիտությունը սպորտին։ Ընդունվում է Դրամատիկ արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիա։ Ավարտելուց հետո աշխատում է թատրոնում։ Առաջին կինոդերը 1957 թ. նկարահանված «Ոտքով, ձիով և ավտոմեքենայով» (ֆր.՝ À pied, à cheval et en voiture) կինոնկարում էր, սակայն կինոնկարի առաջին ցուցադրումից առաջ նրա խաղացած հատվածը կտրեցին։ Առավել նշանակալի դեր նրան հասավ «Եղիր գեղեցիկ և լռիր» (ֆր.՝ Sois belle et tais-toi) կինոնկարում։ 26-ամյա դերասանին հռչակ բերեց «Վերջին շնչով» (ֆր.՝ À bout de souffle) կինոնկարը։

Բելմոնդոյի դեբյուտը կայացել է 1950-ին Փարիզում, «Քնած գեղեցկուհին» ներկայացման մեջ: Տասը տարի անց՝ «Վերջին շնչով» ֆիլմից հետո, նրան այցելեց հռչակը: Դրանից հետո նրա մասնակցությամբ տարեկան 1-2 ֆիլմ էր թողարկվում: 1970-ականներին Բելմոնդոն նկարահանվել է կատակերգություններում և մարտաֆիլմերում: Գրեթե բոլոր հնարքները հենց ինքն է կատարել: Բելմոնդոն աշխատել է ժամանակի բոլոր անվանի ռեժիսորների հետ՝ Ժան Լյուկ Գոդար, Կլոդ Լելուշ, Մարսել Կառնե, Ժան Պիեռ Մելվիլ և այլք: Նա առավել հայտնի ու սիրված է «Պրոֆեսիոնալը» ֆիլմից (1981)։ Միաժամանակ նա խաղացել է թատրոնում, իսկ 1991-ին ձեռք է բերել սեփական «Վարիետե» թատրոնը:

Այսօր Ժան Պոլ Բելմոնդոյի ծննդյան օրն  է.

2001-ին Բելմոնդոն գրեթե թողել է մասնագիտությունը՝ սրտի լուրջ նոպայի պատճառով: 2008-ին նա նորից է հայտնվել էկրանին՝ «Մարդը և նրա շունը» ֆիլմով:

Ֆրանսիական նոր ալիքի ամենածաղկուն շրջանում Բելմոնդոն հայտնվեց նկարահանման հրապարակում: Սկզբում ռեժիսորները նրան համարում էին տգեղ արտաքինով, բայց լավ ֆիզիկական պատրաստվածությամբ չարագործ: Ու, չնայած, այդ պիտակին Բելմոնդոյին հաջողվեց գիրկն առնել ժամանակի ամենակրքոտ դերասանուհիներին։ Ջինա Լոլոբրիջիտա, Կլաուդիա Կարդենալե, Սոֆի Լորեն և էլի շատ գեղանիներ նրա շուրջ բոլորն էին պտտվում:

Համաշխարհային ճանաչում Բելմոնդոյին բերեց Ժան-Լյուկ Գոդարի Վերջին շնչում ֆիլմը, ինչն ազդարարեց արտիստի աստղային փառքի ժամանակը: Կինոյի աշխարհում նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, սակայն հրաժարվել է ֆրանսիական կինոյի գլխավոր արձանիկից: «Սեզար» արձանիկի քանդակագործը ժամանակին վատ էր արտահայտվել դերասանի հոր մասին: Պոլ Բելմոնդոն նույնպես հայտնի քանդակագործ էր:

Այսօր Ժան Պոլ Բելմոնդոյի ծննդյան օրն  է.

Բելմոնդոն արժանացել է Ֆրանսիայի բարձր պարգևների՝ «Պատվո լեգեոնի» շքանշանին և «Արվեստի ու գրականության ասպարեզում վաստակի» շքանշանին:

Понравилась статья? Поделиться с друзьями: