Լքված շունը չէր կարողանում շարժվել, նրան կապել էին երկաթուղու ռելսերին

Լքված շունը չէր կարողանում շարժվել, նրան կապել էին երկաթուղու ռելսերին:Լքված շունը չէր կարողանում շարժվել, նրան կապել էին երկաթուղու ռելսերին

Երբեմն մարդիկ լինում են անմարդկային: Այս պատմությունը տեղի է ունեցել մի շան հետ, որին դիտավորյալ կապել էին երկաթուղու ռելսերին:

Ջերարդ Թվեդելլը այս դաժանության ականատեսն է եղել:

Մի անգամ նա մեքենայով անցնում էր այդ շրջանով, երբ տեսավ շանը, ով կապված էր ռելսերին: Սկզբում նա մտածեց, որ եղնիկ է պառկած գծերի վրա, իսկ հետո տարօրինակ շարժումներ նկատեց: Շունը ուզում էր մոտենալ իրեն, բայց չէր կարողանում՝ կապված պարանի պատճառով: Ջերարդը այդտեղի բնակիչ էր և գիտեր, որ գնացքը այդ երթուղով օրական երեք անգամ անցնում է, բայց չգիտեր երբ կանցնի հերթական անգամ: Նա հասկացավ, որ պետք է շատ արագ ինչ որ մի բան անել: Ջերարդը դուրս եկավ մեքենայից, շարժվեց դեպի շունը՝ մտածելով ինչպես օգնել անօգնական կենդանուն: Նա վախենում էր մոտենալ շանը, քանի որ չգիտեր, թե նա ինչպես կարձագանքի իրեն: Նա սրտապնդվելով մոտեցավ: Բանից պարզվեց, որ շունը շատ հնազանդ է և իր պոչը մոտեցնելով Ջերարդին կարծես հասկացրեց, որ ինքը շատ շնորհակալ է իրենից:

Ջերարդը փրկեց կենդանուն և իր հետ տարավ տուն: Այժմ շունը վայելում է իր տիրոջ սերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: