Արթուր Հայրապետյան. Պետք է մարդու կյանքում մտածողություն փոխվեր.. ցավոք, դեռ կան խմբավորումներ, որոնք չգիտեն, դա ինչ բան է

Հեղափոխությունը մարդու ուղեղի նեղ շրջանակները պետք է լայնացներ:

Արթուր Հայրապետյան. Պետք է մարդու կյանքում մտածողություն փոխվեր.. ցավոք, դեռ կան խմբավորումներ, որոնք չգիտեն, դա ինչ բան է

Պետք է մարդու կյանքում մտածողություն փոխվեր.. ցավոք, դեռ կան խմբավորումներ, որոնք չգիտեն, դա ինչ բան է, որովհետեւ տարիներով սովոր են եղել սրա-նրա լծի տակ ապրել, ու առուծախի միջոցով, ծանոթով հարց լուծել ու խուսափել հարկերից, կոնկրետ մարդու գրապանը դնելով հարց լուծել..

Օրենքով չենք սիրում ապրել, ու օրենքի դեմ դուրս եկող քաղաքացին չի գիտակցում, որ այս երկրում ինքը միայնակ չի, իրենից այն կողմ էլի կյանք կա ու ոչ մեկը իրավունք չունի, օրենքի վրա թքելու, ինչ է, ինքը մնում է անգործ: Տարիներով անգործ ենք մնացել, բայց մեր պայքարը չի եղել գործ ունենալը, այլ մեր պայքարը եղել է օրենքը շրջանցող հանցավոր ռեժիմը, որը պետք է հեռանար.. այսինքն մի մարդու բողոքավոր լինելը, չպետք է փաթաթել մյուսների վզին..

Հ. Գ. Ազգային ինքնորոշման իրավունք կարող է ունենալ միայն ազգային կողմնորոշում ունեցող ժողովուրդը: Ինչ քաղաքացու օր, եթե մի երկրում մի քաղաքացի պատրաստ է մյուս քաղաքացու կոկորդը կտրել, որովհետեւ իր հիվանդ պատկերացումները չեն համապատասխանում դիմացինի առողջ դատողությունների, երեւակայության եւ ընդհանրապես։ Էլ չեմ ասում հանդուրժողականության մասին։ Էլ չեմ ասում, որ քաղաքացին պետք է պետական մտածողություն ունենա։ Ոչ։ Չկա։ Ու քանի դեռ մեր հասարակության մեջ դեռ մեծամասնությունը ապրում է դիմացինի կյանքը փորփրելով, քանի դեռ քաղաքացին մեր մեջ թույլ է նստած, զբաղված է բամբասելով, չունենալով սեփական կյանք, մենք հեռու ենք քաղաքացի լինելու, առավել եւս քաղաքացու օր ունենալու, տոնելու..

Понравилась статья? Поделиться с друзьями: