Արտավազդ Եղոյան. Դեմ եմ լինելու դրան մինչև մահ։ Ձեռքներդ հեռու մեր ավանդական բարքերից

Եթե մի քաղաքացի, կամ գյուղացի դիմեր խնդրանքով, իր խնդիրները բարձրաձայնել այս բարձր ամբիոնից, համոզված եմ դժվար թէ թույլ տայիք անգամ մոտենալ դրան։

Արտավազդ Եղոյան. Դեմ եմ լինելու դրան մինչև մահ։ Ձեռքներդ հեռու մեր ավանդական բարքերից

Սրանով ու՞մ, կամ ի՞նչ եք ուզում ապացուցել այլասերված արևմուտքին։ Ես այս անորոշ սեռ ունեցողի դեմ ոչինչ չունեմ։ Գլուխը քարը…

Հավատացեք ես անգամ չշարունակեցի լսել, նրա ով լինելու մասին տեղեկանալուց հետո։ Գուցե ինչ-որ ծանր հիվանդությունն է եղել պատճառը, չգիտեմ, դրա համար չեմ կարող նրանց դատավորը լինել։

Բայց իմ ավանդական բարքերի տեր, աշխարհում առաջին քրիստոնյա ազգի ինչի՞ն է պետք սրա նմանների ունեցած-չունեցածի մասին տեղեկանալը առավել ևս ի ցույց դնել մեր սերունդների առջև։

Ի՞նչ եք ուզում քարոզել մեր անմեղ զավակներին։

Դեմ եմ լինելու դրան մինչև մահ։ Կրկնում եմ՝ ինձ չի հետաքրքրում իրենց մարմնի որ մասը ինչին ծառայեցնելը։ Ձեռքներդ հեռու մեր ավանդական բարքերից։

Մի բան լավ իմացեք՝ այսպիսի վարմունք ցուցաբերելով կկորցնեք ձեզ հավատարիմ մնացած ժողովրդի համակրանքն ու սատարը…

Բարի անուն վաստակելը երկար ժամանակի խնդիր է, իսկ այն կորցնելը՝ մի ակնթարթի…Ես տեսանյութը չեմ կիսվում, որ չգովազդեմ այն։

Մի խնդրանք բլոգերներին ու կայքերին՝ չփորձեք ձեր հորինած վերնագրերով ներկայացնել միտքս։ Ուղղակի մի վերնագրեք այն։

Понравилась статья? Поделиться с друзьями: