Ըստ ժամերի՝ մարդու աշխատունակությունը

Ըստ ժամերի՝ մարդու աշխատունակությունը

Աշխատանքը մեր կյանքի անբաժան մասն է: Մեր օրգանիզմն անդադար աշխատում է և, որպեսզի օգնենք նրան կատարել այն բարդ խնդիրները, որոնց առջև մենք կանգնեցնում ենք, հարկավոր է իմանալ՝ ինչպե՞ս, ե՞րբ և ինչո՞վ զբաղվել:

mif-facts.com-ը ներկայացնում է մի քանի փաստեր մարդու աշխատունակության վերաբերյալ:

Առավոտյան ժամը 6.00-7.00-ն օրվա, այսպես կոչված, հիշողության «պատուհանն» է: Սա ամենաբարենպաստ ժամանակն է երկարաժամկետ հիշողության համար: Այս ընթացքում ստացված տեղեկատվությունն ամենալավն է տպավորվում:

Առավոտյան ժամը 8:00- 9:00-ն ամենաճիշտ ժամանակն է տրամաբանությունն աշխատանքի գցելու համար: Խորհուրդ է տրվում այս ժամանակահատվածում զբաղվել վերլուծական աշխատանքով, որը պահանջում է ինչպես՝ տրամաբանություն, այնպես էլ՝ հիշողություն:

Ժամը 9:00-10:00-ն ամենաբարենպաստ ժամանակահատվածն է տեղեկությունը մարսելու և վիճակագրական խնդիրներ լուծելու համար:

Ժամը 11:00-12:00: Այս ժամին ուղեղի ինտելեկտուալ բոլոր գործառույթները սկսում են թուլանալ: Ճիշտ ժամանակն է ուշադրությունն ուրիշ բանի վրա կենտրոնացնելու համար: Խորհուրդ է տրվում երաժշտություն լսել կամ թեյ խմել:

Ժամը 12:00-14:00-ն ամենաբարեհաջող ժամանակահատվածն է ճաշի համար: Այս ժամանակահատվածում մեր օրգանիզմը գտնվում է մարսողության ամենաբարձր կետում: Ամբողջ սնունդը՝ ստացված այս ժամանակահատվածում, հեշտ է մարսվում:

14:00-18:00-ն ակտիվ գործունեություն ծավալելու լավագույն ժամանակն է: Եթե ավելի երկար եք աշխատում, ուղեղն ավելի շատ է հոգնում: Գերհոգնածության ամենահստակ նշանը քնի հետ կապված խնդիրներն են:

21:00-23:00-ն այն ժամանակահատվածն է, երբ մեր ուղեղն ու նյարդային համակարգը հանգստանում են և վերականգնվում ծանր աշխատանքային օրվանից հետո:

Ժամը 23:00-ից մինչև գիշերվա ժամը 1:00-ն ամենակարևոր ժամանակահատվածն է, քանի որ այս ընթացքում է վերականգնվում «նուրբ էներգիան»:

Այս էներգիան առկա է աշխարհի գրեթե բոլոր բժշկություններում: Մենք այն կոչում ենք մկանային և նյարդային ուժ:

Ժամը 1:00-3:00-ն: Այս ընթացքում օրգանիզմն ի վիճակի է ամբողջովին վերականգնել օրվա ընթացքում ծախսած էմոցիոնալ էներգիան:

Եթե հետևեք ձեր օրակարգին, համոզված եղեք, որ ոչ մի հոգնածություն և գերհոգնածություն ձեզ չի անհանգստացնի:

Առո՛ղջ եղեք:

Աղբյուր՝ 168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: