Այսօր հայ ջազային երաժիշտ, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանի ծննդյան օրն է

Այսօր հայ ջազային երաժիշտ, երաժշտության պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանի ծննդյան օրն է:

Այսօր հայ ջազային երաժիշտ, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանի ծննդյան օրն է

Երաժշտություն է գրել ավելի քան 100 թատերական պիեսների համար, 5 մյուզիքլի և 40 ֆիլմի երաժշտության հեղինակ է։

Մարտին Վարդազարյանը ծնվել է 1938 թվականի ապրիլի 4-ին Երևանում։ Նրա հայրը՝ երաժիշտ Ցոլակ Վարդազարյանը եղել է հայկական ջազի հիմնադիրներից։ 1956-1958 թթ. աշխատել է «Նաիրի» կինոթատրոնի նվագախմբում՝ որպես դաշնակահար:

1961 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային, և 1970 թվականին՝ կոմպոզիտորական բաժինը։ 1956-1960 թվականներին նվագել է Հայաստանի պետական ռադիոկոմիտեի կվինտետում։

1961-1963 թթ. ղեկավարել է «Մոսկվա» կինոթատրոնի նվագախումբը։ Նվագախմբեր է ձևւավորել «Երևան նախագծին» և Պետական համալսարանին առընթեր։

1966-1972 թվականներին զբաղեցրել է Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության էստրադային անսամբլի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 1971-1974 թթ. դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանիարվեստի ֆակուլտետում։

Այսօր հայ ջազային երաժիշտ, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանի ծննդյան օրն է

1974-1989 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավարը։ 1990 թվականից Հայաստանի հանրային հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի խմբավարն է և խորհրդատուն։

1994 թվականից «Հայկական երաժշտական համաժողով» հասարակական կազմակերպության անդամ է։ Դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային ֆակուլտետում 2009 թվականին ընտրվել, 2013 թվականին վերընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով:

Понравилась статья? Поделиться с друзьями: