Այսօր հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի ծննդյան օրն է. Նա իր կյանքի 50 տարին նվիրեց հայ թատրոնին

Այսօր հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի ծննդյան օրն է, մարդ ով իր կյանքի 50 տարին նվիրեց հայ թատրոնի բարգավաճմանն ու ծաղկմանը

Այսօր հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի ծննդյան օրն է. Նա իր կյանքի 50 տարին նվիրեց հայ թատրոնին

Դավիթ Մալյանը ծնվել է 1904 թ.-ին Զաքաթալա քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում, որը կիսատ է թողել, քանի որ ընտանիքի հետ միասին 1918 թ.-ին Ադրբեջանից տեղափոխվում է Վրաստանի Թելավ քաղաք։

Մասնագիտական կրթությունը Մալյանը ստանում է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիայում 1924 թ.-ին՝ Արշակ Բուրջալյանի և Ստեփան Քափանակյանի ղեկավարությամբ։

Կարճ ժամանակ աշխատում է Երևանի Առաջին պետթատրոնում, այնուհետև աշխատանքի է անցնում Թիֆլիսի Հայ թատրոնում։

1929-1930 թթ.-ին Դավիթ Մալյանը աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում։ Այնուհետև երկու թատերաշրջան անց է կացրել Երևանի Բանվորական թատրոնում։ Հետո դերասանը տեղափոխվում է Հայֆիլմ և 1937 թ.-ին հաստատվում Սունդուկյանի անվան թատրոնում իբրև դերասան։

Այսօր հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի ծննդյան օրն է. Նա իր կյանքի 50 տարին նվիրեց հայ թատրոնին
Մեծ էր նրա դերասանական-ստեղծագործական ներկապնակը: Կլավդիոսից (‹‹Համլետ››), մինչև Կակուլի ու Օթարյան, Թուսյանից ու Վեստ Սարգսից (‹‹Երկիր հայրենի››) մինչև Ժադով (‹‹Արդյունավոր պաշտոն››), Նալբանդյան ու Կրեչինսկի (‹‹Կրեչինսկու հարսանիքը››) և Օգնեև (‹‹Ֆրոնտ››):

Դավիթ Մալյանը վարպետ էր հատկապես ժամանակակից մարդու անձնավորման մեջ: Հետաքրքիր էին նրա պրոֆեսոր Ազատյանը (‹‹Այս աստղերը մերն են››), Ավալյանը (‹‹Բարձունքներում››), Կարսեցյանը (‹‹Փորձադաշտ››) և ուրիշ դերեր, որոնք դերասանը խաղացել է մեծ ներշնչանքով, ժամանակակից մարդու առաքինությունները դրսևորելու իր ավանդական սկզբունքներով:
Դասական խաղացանկից Մալյանի աչքի ընկնող դերակատարումներն էին՝ Կակուլին (‹‹Պեպո››), Միքայելը (‹‹Էլի մեկ զոհ››), Օթարյանը (‹‹Պատվի համար››), Ռոստամը (‹‹Նամուս››), Թուսյանը (‹‹Սպանված աղավնին››), Չեպուրնոյը (‹‹Արևի զավակները››), Դերասանը (‹‹Հատակում››), Կարենինը (‹‹Կենդանի դիակ››), Լոպախինը (‹‹Բալենու այգին››), Կրեչինսկին, Ժադովը, Պարատովը (‹‹Անօժիտ››), Կասիոն (‹‹Օթելլո››), Կարլ Մոորը (‹‹Ավազակներ››), Պրեզիդենտը (‹‹Սեր և խարդավանք››) և այլն:
Դավիթ Մալյանը մեր այն մեծանուն դերասններից է, ով վայելում է մեծ ժողովրդականություն:
Այդ ժողովրդականությանը մեծապես նպաստել է նաև նրա մասնակցությունը Երևանի կինոստուդիայի բազմաթիվ ֆիլմերում ստեղծած դերակատարումները:

Այսօր հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի ծննդյան օրն է. Նա իր կյանքի 50 տարին նվիրեց հայ թատրոնին
Հեղինակ է «Դեմքեր, հանդիպումներ» գրքի (1974)։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի հորեղբայրն է։

Նրա մասին դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյան ասել է ՙՙԴավիթ Մալյանի արվեստը …. հեռու է պճնանքից ու սեթևեթանքից …. նա գրեթե իր բոլոր դերերում աչքի է ընկնում գույների զուսպ օգտագործմամբ …. նույն գույնի տարբեր երանգներով նրա ստեղծագործությունն ավելի մոտ է գրաֆիկային։ Մալյանը …. ձգտում է կերպարն ընդհանրացնող զուսպ երանգների, քան գունազարդող մանրամասների՚՚

Понравилась статья? Поделиться с друзьями: