Եզդի Քյարամ Սլոյանն իր հայ հրամանատարի համար է զոհվել. Մենք այս ազգն ենք, այս ժողովուրդն ենք, մենք այսպես ենք դաստիարակված

Մենք այս ազգն ենք, այս ժողովուրդն ենք, մենք այսպես ենք դաստիարակված.

Եզդի Քյարամ Սլոյանն իր հայ հրամանատարի համար է զոհվել. Մենք այս ազգն ենք, այս ժողովուրդն ենք, մենք այսպես ենք դաստիարակված

Հայաստանի զինված ուժերի ազգությամբ եզդի զինծառայող, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի 2016 թվականի ապրիլյան ինքնապաշտպանական մարտերի մասնակից Քյարամ Սլոյանը զոհվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը  2016թ.  Թալիշում (արցախա-ադրբեջանական սահման) «Քառօրյա պատերազմ»-ի ռազմական գործողությունների ընթացքում՝ ցուցաբերել հերոսական վարք: Սպանվելուց հետո նրա դիակը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների վերահսկողության տարածքում, գլխատվել և ենթարկվել դիակապտության։ Այդ մասին վկայում են լուսանկարները, տեսահոլովակները և սոցիալական կայքերի հրապարակումները։

2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հարձակում են գործում Արցախի Հանրապետության ուղղությամբ:

Չորս օր տևած պատերազմը երկու կողմերին հասցնում է մարդկային և տեխնիկական կորուստներ։ Հայկական կողմի կորուստներից մեջ էր նաև եզդի զինվոր Քյարամ Սլոյանը։ Նրա մահվան մասին պաշտոնապես հայտարարվել է 2016 թվականի ապրիլի 5-ին մամուլով։

Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։

Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը և Ռոբերտ Աբաջյանը չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտապանական մարտը։

«Ես ուզում եմ մեր ժողովրդին, Հայաստանի ողջ բնակչությանը հայտարարել, որ մեր բանակը հաղթել է այս պատերազմում և կշարունակի հաղթել»։ Այս մասին ասել է եզդիական համայնքի հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանը՝ պատմելով նաև, թե ինչպես է զոհվել Քյարամ Սլոյանը: «Թող ոչ ոք չմտածի, թե մենք հետ ենք նահանջում։ Մենք հաղթել ենք և ունենք հաղթանակած բանակ։ Այս պատերազմում թուրքական շակալներին հաղթեցին մեր 20 տարեկան տղաները։ Մինչև մեր հասնելը նրանք արդեն կոտորել էին նրանց։ Այնպես էին կոտորել, որ թողել էին իրենց
դիակները: Սպայի դիակը թողել էին պատերազմի դաշտում, փախել էին։ Մենք էլ ենք սպա կորցրել։ Եզդի Քյարամ Սլոյանն իր հրամանատարի համար է զոհվել։ Հրամանատարը վիրավորվել է, Քյարամն անմիջապես հետ է դարձել, գրկել, և այդ ժամանակ թուրքը նրա ծոծրակից բռնել է։ Մենք այս ազգն ենք, այս ժողովուրդն ենք, մենք այսպես ենք դաստիարակված, և մենք նոր չենք պատերազմում թուրքի դեմ»։

2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով:

Понравилась статья? Поделиться с друзьями: