Սովորաբար այդպես էլ լինում է, որքան պարզ է հանելուկը, այնքան բարդ է դրա պատասխանը գտնելը:
Կյանքում բախվելով բարդ ալգորիթմների հետ` մենք ի սկզբանե գիտենք, թե ինչքան աշխատատար է լինելու դրա լուծումը, իսկ ահա տարրական խնդիրները մեզ խաբում են իրենց պարզ տեսքով` իրենց մեջ թաքցնելով պատասխանը գտնելու առավել բարդ գործընթացը:
Հատկապես բարդ են մանկական հանելուկները, որոնք նախատեսված են վառ երևակայության ու երեխաների կրեատիվ մտածողության համար: Հազվադեպ, բայց երբեմն մեծահասակներին էլ է հաջողվում գտնել դրանց պատասխանը:
Եվ այսպես` ձեր դատին ենք ներկայացնում մանկական հանելուկներ:
1. Ինչպես 5 խնձորները բաժանել 5 մարդկանց միջև այնպես, որ խնձորներից մեկը մնա զամբյուղի մեջ:
2. Ինչպես 66 թիվը մեծացնել մեկուկես անգամ` չանելով ոչ մի մաթեմատիկական գործողություն:
3. Պահարանի մեջ դրված են 22 կապույտ և 35 սև գուլպաներ: Դուք պետք է մթության մեջ վերցնեք մի զույգ գուլպա: Քանի գուլպա է պետք վերցնել համընկնող զույգը ստանալու համար:
4. Քնարը դրանից 4-ն ունի, ջութակը` 5-ը, կիթառը` նույնպես: Ինչի մասին է խոսքը:
5. Տղան շատ էր հոգնել ու պառկեց քնելու երեկոյան 19:00-ին` մեխանիկական զարթուցիչը կարգավորելով առավոտյան 9:00-ի վրա: Քանի ժամ նրան կհաջողվի քնել:
6. Շունը կապված էր 10 մետրանոց պարանով, բայց գնաց 200 մետր: Ինչպես է դա հնարավոր:
7. Ո՞ր ամսին է շատախոս աղջիկն ամենաքիչը խոսում:
8. Ի՞նչն է ձեզ պատկանում, սակայն դրանից ուրիշներն են օգտվում:
9. Կարելի՞ է արդյոք կանխագուշակել ցանկացած խաղի հաշիվ մինչև դրա սկսվելը:
10. Տղամարդը բեռնատար էր վարում: Մեքենայի լույսերն անջատած էին: Լուսին նույնպես չկար: Կինը սկսեց մեքենայի առջևով ճանապարհն անցնել: Ինչպես վարորդին հաջողվեց տեսնել նրան:
11. Դուք նստած եք ինքնաթիռի մեջ: Ձեր դիմաց ձի է, հետևից` ավտոմեքենա: Որտե՞ղ եք դուք գտնվում:
12. Ինչ նշան պետք է դնել 5 և 6 թվերի միջև, որպեսզի ստացված թիվը 5-ից մեծ լինի, բայց 6-ից` փոքր:
13. Որտեղ կան գետեր, բայց ջուր չկա, կան քաղաքներ, բայց շենքեր չկան, կա անտառ, բայց ծառեր չկան:
Պատասխաններ`
1. Հինգ մարդկանցից մեկը պետք է իր խնձորը զամբյուղի հետ միասին վերցնի:
2. Շրջել թվերը:
3. Պահարանից պետք է հանել ընդամենը 3 գուլպա:
4. Բառեր մեջ տառերի քանակի մասին:
5. Երկու ժամ:
6. Նրա պարանը ոչնչից կապված չէր:
7. Փետրվարին:
8. Ձեր անունը:
9. Այո, 0:0:
10. Պայծառ, արևոտ օր էր:
11. Մանկական կարուսելի վրա:
12. Ստորակետ:
13. Քարտեզի վրա:
Աղբյուր՝ 168.am