Ինչպե՞ս նախապես իմանալ ձեր զուգընկերոջ ապագա արարքների մասին, ինչպե՞ս իմանալ, թե ինչպիսի հայր կլինի նա.

Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչպես է փոխվում տղամարդը երեխայի ծննդից հետո։

Ինչպե՞ս նախապես իմանալ ձեր զուգընկերոջ ապագա արարքների մասին, ինչպե՞ս իմանալ, թե ինչպիսի հայր կլինի նա.

Նա կարող է լինել ամենաուշադիր ու հոգատար հայրը, մեկ ուրիշն էլ կխուսափի պատասխանատվությունից և ընդհանրապես կարող է փախչել։ Ինչպե՞ս նախապես իմանալ նրա ապագա արարքների մասին։
Նա շատ է օգնում տնային գործերում:
Եթե նա նստում ու հեռուստացույց է նայում, քանի դեռ դուք հատակն եք մաքրում նրա կերած ու թափած չիպսերից հետո, դա ոչ այնքան լավ նշան է։ Քիչ է հավանական, որ նա վեր կթռչի իր տեղից ու երեխայի տակդիրը կփոխի առաջին իսկ լացի դեպքում։ Իսկ ահա նախաձեռնությունը և պարտականությունների ազնիվ բաշխումը գերազանց ցուցիչ է։

Նա հարմարվում է հանգամանքներին

Ի՞նչ կանի նա, եթե, ենթադրենք, դուք մոլորվեք անտառում։ Կնստի ծառի տակ ու փրկությա՞ն կսպասի, թե՞ ծածկ կհյուսի, խարույկ կվառի, ձուկ կբռնի ու ընթրիք կպատրաստի։ Երկրորդ դեպքում ավելի շատ հնարավորություններ կան, որ նա նույնպես գիշերը կարթնանա ու անհրաժեշտության դեպքում երեխային կօրորի։

Նա ամեն բան չափազանց լուրջ չի ընդունում

Պատահո՞ւմ է արդյոք այնպես, որ նա ձեզ արտասվելու աստիճան ծիծաղեցնում է կամ հանկարծակի խուտուտ տալիս։ Հաճա՞խ եք դուք արդյոք ծիծաղում նրա պատմած անեկդոտների վրա։ Եթե նա հումորի զգացումից զուրկ մռայլ մարդ չէ, ապա հավանաբար երեխայի հետ էլ արագ ընդհանուր լեզու կգտնի։

Ինչպե՞ս նախապես իմանալ ձեր զուգընկերոջ ապագա արարքների մասին, ինչպե՞ս իմանալ, թե ինչպիսի հայր կլինի նա.
Նա շատ բան է կարողանում
Եթե նա ժամանակին է փոխում մեքենայի յուղը, լավ ռեակցիա ունի ու չի մոռանում վճարել կոմունալ վճարները ու մնացած հաշիվները, նա ավելի շատ է նման հոգատար հոր, քան, եթե ցանկացած մանրուք նրա փոխարեն ուրիշներն են անում, դուք ինքներդ եք հետևում ամեն ինչին ու վճարում հաշիվները։

Նա ունեցել է կամ ունի տնային կենդանի

Պատասխանատվության կրումը բարդ բան է, և եթե նա, ենթադրենք, ցանկացած եղանակի իր շանը դուրս է տարել, նրա վրա կարելի է հույս դնել նաև երեխաների խնամքի հարցերում։

Նա հոգ է տանում ձեր մասին

Եթե նա չի բողոքում, որ դուք նրան միայնակ եք թողնում՝ մատնահարդարի մոտ գնալով, և առհասարակ հետևում է այն բանին, որ դուք գոհ լինեք, նա նաև հոր դերը հեշտորեն կհաղթահարի։

Բայց միևնույն ժամանակ՝ նա արդարամիտ է

Այո, նա հաճախ է ձեր կողմը բռնում, բայց եթե դուք մայրիկի հետ վիճելիս սխալ եք կամ իսկապես մեծ սխալ եք գործել աշխատավայրում, նա կգտնի բառեր, բայց հանգամանալից կերպով կբացատրի, որ հենց դուք եք մեղավոր։ Նա ձեզ վատ բան չի կամենում, այլ օգնում է ձեզ ավելի լավը դառնալ։ Պատկերացրեք, թե ինչ արդյունավետ ազդեցություն կունենա այդ վարքագիծը երեխայի վրա։

Ինչպե՞ս նախապես իմանալ ձեր զուգընկերոջ ապագա արարքների մասին, ինչպե՞ս իմանալ, թե ինչպիսի հայր կլինի նա.

Նա ինքնուրույն է

Եթե նա առանց խնդիրների կարողանում է ծայրեծայր կազմակերպել ճանապարհորդություն, ավարտին է հասցնում իր բոլոր նախագծերը ու հետևում է ժամանակին, հավանաբար նրա համար դժվար չի լինի երեխային նստեցնել մեքենայի քարսիթի մեջ կամ ժամում 10 անգամ կապել նրա կոշիկների կապերը։ Լավ հայրերը մայրիկների կարիքը չունեն երեխային խնամելիս։

Նա շախմատային կարգ ունի կամ կարատեից սև գոտի

Ցանկացած տաղանդ կամ ունակություն պետք է գալիս։ Նա դստերը ինքնապաշտպանություն կսովորեցնի, իսկ որդուն գերազանց դարպասապահ կդարձնի։

Նա մեծ սիրտ ունի

Այո, նա կատարյալ չէ, բայց կատարյալ տղամարդիկ գոյություն չունեն։ Փոխարենը՝ նա ձեզ զարմացնում է ծաղկեփնջով, ինչ-որ հիմնադրամում կամավորական գործունեություն է ծավալում, կամ առանց ամաչելու՝ հորն ասում է, որ սիրում է նրան։ Այս ամենը լիովին նրան հետագայում կարող են դարձնել «տարվա հայր»:

Նա ուզում է լավ հայր դառնալ

Նույնիսկ, եթե նա կյանքում փոքր երեխաներ չի տեսել ու բոլորովին ոչ մի փորձ չունի, այս ոլորտում հաջողության հասնելու ցանկությունը թանկ արժեն։ Եվ ձեզ համար շատ հաճելի կլինի հետևել այն բանին, թե նա ինչպես է աստիճանաբար դրան հասնում։

Աղբյուր՝ 168.am

 

Понравилась статья? Поделиться с друзьями: