«Ներիր ու փրկիր քեզ». «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերային ներկա էին բազմաթիվ հայտնիներ.

«Ներիր ու փրկիր քեզ». «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերային ներկա էին բազմաթիվ հայտնիներ.

«Ներիր ու փրկիր քեզ». «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերային ներկա էին բազմաթիվ հայտնիներ.

Հայաստանյան կինոէկրաններին հայկական նոր ֆիլմ է ցուցադրվում, որն աչքի է ընկնում հատկապես հայտնի ու սիրված դերասանների ընտրությամբ եւ նրանց տարբերվող խաղով: Սարգիս Գրիգորյանի, Խորեն Լեւոնյանի, Արաբո Գրիգորյանի, Գեորգի Հովակիմյանի, Նարինե Պետրոսյանի, Աննա Դովլաթյանի եւ մյուսների մասնակցությամբ ֆիլմի` «Ա.Կ.Ա.»-ի առաջին ցուցադրությունը երեկ էր: Թե ինչ նշանակություն ունի ֆիլմի անվանումը, ինչպես են ընտրվել դերասանները, ինչպես են ընթացել նկարահանման աշխատանքները, BRAVO.am-ը պարզել է ֆիլմի ռեժիսորի, պրոդյուսերների ու դերասանների հետ զրույցներում:

Նշենք, որ ֆիլմի բեմադրող ռեժիսորն Արմեն Միրզոյանն է, իսկ պրոդյուսերները՝ Սարգիս Գրիգորյանն ու Արաբո Գրիգորյանը, ովքեր մասնակցել են նկարահանումներին նաեւ որպես դերասաններ: Արմեն Միրզոյանը պատմեց, որ ֆիլմի սցենարի վրա աշխատել է 6-7 մասնագետ, իսկ գաղափարն ի սկզբանե իրենն ու Սարգսինն է եղել: Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները տեւել են մոտ մեկ տարի, իսկ նկարահանման աշխատանքները՝ 26 օր: Սկզբում ֆիլմի աշխատանքային վերնագիրն այլ է եղել, իսկ հետո ընտրվել է «Ա.Կ.Ա. Ներիր ու փրկիր քեզ» տարբերակը:

«Ներիր ու փրկիր քեզ». «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերային ներկա էին բազմաթիվ հայտնիներ.

«Ներիր ու փրկիր քեզ». «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերային ներկա էին բազմաթիվ հայտնիներ.

«Ա.Կ.Ա.-ն գլխավոր հերոսների անունների առաջին տառերն են, այսինքն՝ Արամ, Կարեն եւ Արթուր: Որոշել ենք այդպիսի անվանում ընտրել, քանի որ այն կարող է հիշվել ու հետաքրքրել մարդկանց: Դուք, օրինակ, հարցնում եք, չէ՞, թե ինչու՝ «Ա.Կ.Ա.»: Այս դեպքում մենք փորձել ենք գաղտնիք թողնել հանդիսատեսի համար, որպեսզի նրանք հետաքրքրվեն ու իմանան»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արաբո Գրիգորյանը:

«Ներիր ու փրկիր քեզ». «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերային ներկա էին բազմաթիվ հայտնիներ.

«Ներիր ու փրկիր քեզ». «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերային ներկա էին բազմաթիվ հայտնիներ.

Սարգիս Գրիգորյանն էլ խոստովանեց, որ Արաբոն ի սկզբանե դեմ է եղել այդ անվան ընտրությանը, սակայն իրենց հաջողվել է համոզել նրան.««Երկուսը՝ մեկում» ենք արել. բացի այն, որ հերոսների անունների առաջին տառերն են, նաեւ Կալաշնիկովի ավտոմատ է նշանակում: Կերպարի ածականն էլ հենց ինքնաձիգի անունով է, քանի որ դա նրա սիրելի զենքն է»,- ասաց Սարգիսը:

«Ներիր ու փրկիր քեզ». «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերային ներկա էին բազմաթիվ հայտնիներ.

Ֆիլմի հեղինակներն ընդգծում են, որ այն պատմում է իսկական ընկերության ու սիրո մասին: Ըստ սյուժեի՝ գեներալ Բաղրամյանի կրտսեր որդին՝ Արամը, ուսումն ավարտելուց հետո վերադառնում է հայրենիք: Այդ կարեւոր օրը, մինչ ընտանիքը նշում է Արամի վերադարձն ու գեներալի նշանակումը, Արամն իր ընկերոջ՝ Կարենի հետ գնում է ակումբ՝ չնայած ավագ եղբոր հորդորներին: Ակումբում ծեծկռտուք է սկսվում, ինչի ժամանակ Արամը կրակում է հոր նվիրած ատրճանակով: Հետեւանքը նրա յոթ տարվա ազատազրկումն է լինում եւ գեներալի հանելուկային մահը…

«Ներիր ու փրկիր քեզ». «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերային ներկա էին բազմաթիվ հայտնիներ.

«Ներիր ու փրկիր քեզ». «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերային ներկա էին բազմաթիվ հայտնիներ.

Խորեն Լեւոնյանն իր խոսքում նկատեց, որ հաշվի առնելով ֆիլմարտադրության ներկայիս վիճակը Հայաստանում՝ պիտի ուրախանալ գեղարվեստական ֆիլմերի ծնունդով.«Չգիտեմ՝ այդ սերիալային քաղաքականությունն ուր կհասնի: Ճիշտ է՝ աստիճանաբար կարճանում է սերիալների տեւողությունը, եւ դարձել է 16 մաս, կամ էլ 2500-ի փոխարեն՝ 400 (ժպտում է,- հեղ.): Դա լավ է, բայց ես միշտ ուրախանում եմ, որ գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում, քանի որ այդ մարդիկ ինձ համար խենթ ու խելառ են, եթե որոշում են փող ծախսել ֆիլմի վրա ու ակնկալել, որ ինչ-որ բան դրանից կստանան: Կարծում եմ՝ դա շատ դժվար է»:

«Ներիր ու փրկիր քեզ». «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերային ներկա էին բազմաթիվ հայտնիներ.

«Ներիր ու փրկիր քեզ». «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերային ներկա էին բազմաթիվ հայտնիներ.

Դերասաններից Գեորգի Հովակիմյանը, ում կինոդիտողը սովոր է տեսնել հիմնականում դրական կերպարներում, այս անգամ բացասական հերոսի է մարմնավորում: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ արդյոք հեշտ է համաձայնել նման կերպարում հանդես գալ.«Ես մի բան գիտեմ, որ Ռոմեո հաստատ չէի կարողանա խաղալ նույնիսկ երիտասարդ ժամանակ, էլ ուր մնաց՝ հիմա: Բայց երբ ծանոթացա սցենարին, կերպարն ինձ շատ հետաքրքրեց: Ի վերջո կյանքում մեր կողքին այդպիսի մարդիկ կան, նրանք չեն անհետանա երբեք: Եվ դերասանի համար բավական հետաքրքիր է նման կերպարի հետ աշխատելը: Շատ մեծ հաճույքով ընդունեցի հրավերը, քանի որ ինձ էլ էր հետաքրքիր՝ ինչ կստացվի»,- պատասխանեց դերասանը:

«Ներիր ու փրկիր քեզ». «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերային ներկա էին բազմաթիվ հայտնիներ.

«Ներիր ու փրկիր քեզ». «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերային ներկա էին բազմաթիվ հայտնիներ.

Աննա Դովլաթյանն էլ, ում մարմնավորած հերոսուհին կուրանում է եւ երկար ժամանակ ապրում առանց աչքի լույսի, խոստովանեց, որ բավական բարդ է նման դերով հանդես գալը.«Շատ շնորհակալ եմ ռեժիսորին ու պրոդյուսերներին, որ այդ կերպարը վստահեցին ինձ: Շատ եմ աշխատել, ֆիլմեր եմ դիտել, ընթերցել եմ, ամեն բան արել եմ, որ լավ ներկայանամ: Անկեղծ ասած` չեմ էլ պատկերացնում՝ ինչպես է ստացվել, որովհետեւ դեռ չեմ դիտել ֆիլմը: Անչափ ուրախ եմ, որ նման պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատանք ունեցա, պատմություն»:

«Ներիր ու փրկիր քեզ». «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերային ներկա էին բազմաթիվ հայտնիներ.

Իսկ թե իրականում ինչպիսին է Սարգիս Գրիգորյանի եւ նրա թիմի ստեղծած աշխատանքը, կարող է գնահատել հենց կինոդիտողը: Մեծ մասամբ հանդիսատեսի արձագանքից է կախված՝ նոր դրամաներ կնկարահանվեն այս թիմի կողմից, թե՝ ոչ:

Աղբյուր՝ Bravo.am

Понравилась статья? Поделиться с друзьями: