Ֆինլանդիան 2018 թվականին աշխարհի ամենաերջանիկ երկիրն է ճանաչվել. Ինչու են ամենաերջանիկ մարդիկ ապրում Ֆինլանդիայում.

Ֆինլանդիան 2018 թվականին աշխարհի ամենաերջանիկ երկիրն է ճանաչվել. Ինչու են ամենաերջանիկ մարդիկ ապրում Ֆինլանդիայում.

Ֆինլանդիան 2018 թվականին աշխարհի ամենաերջանիկ երկիրն է ճանաչվել. Ինչու են ամենաերջանիկ մարդիկ ապրում Ֆինլանդիայում.

Ֆինլանդիայում մեծ թվով երջանիկ մարդկանց առկայությունը պայմանավորված է նրանով, որ կառավարությունը փորձարարական մոտեցում է դրսեւորում երկրում բարեկեցության ստեղծման նկատմամբ, պետությունը ձգտում է հինգ միլիոն բնակիչների հարմարավետությունն ու անվտանգությունը բարձրացնել առողջապահության, կրթության եւ զբաղվածության ոլորտներում մանրազնին ուսումնասիրություններ անցկացնելու միջոցով. ֆիննական երջանկության գաղտնիքը ՌԻԱ Նովոստիին այսպես են բացատրել Next Era վերլուծական կենտրոնում:

Ֆինլանդիան 2018 թվականին աշխարհի ամենաերջանիկ երկիրն է ճանաչվել The World Happiness Report-ի զեկույցի համաձայն: Երջանկության միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվում է մարտի 20-ին:

«Հաճախ մոռանում են, որ Ֆինլանդիան եղել է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը: Այսպիսով՝ նման երկրի համար (մայրցամաքային Եվրոպայից հեռու գտնվող, եղանակային խիստ պայմաններով) հաջողության հասնելու միակ միջոցն իր մարդկանց վրա կենտրոնանալն է»,- պատմել է Next Era-ի գործադիր տնօրեն Յուխա Յաակոն:

Ներկայում Ֆինլանդիան բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհի ամենահարուստ երկրների թվում է. մայրերի մահացության մակարդակն ամենացածրերից մեկն է մոլորակի վրա. աղքատության եւ հանցավորության մակարդակները ցածր են:

1960-ական թվականներից ի վեր պետությունն իր յուրաքանչյուր քաղաքացու առողջական վիճակին սկսել է հետեւել ծնվելուց մինչեւ մահ՝ օգտագործելով անձնական նույնականացման կոդը, գրանցելով յուրաքանչյուր հոսպիտալացումը, ամբուլատոր բուժումը եւ դեղատոմսը, ինչպես նաեւ հետազոտելով տվյալները: Առոողջապահության եւ սոցիալական ապահովության ազգային ինստիտուտում այդ տվյալներն օգտագործում են հանձնարարականների եւ եզրակացությունների համար:

Այսպես, օրինակ, եթե մունիցիպալիտետներից մեկում տեսնեն կոտրված ազդրերով մարդկանց թվի ավելացում, իշխանությունները կվերլուծեն իրադրությունը եւ կսկսեն այնտեղ ավելի շատ ավազ ցանել սառցակալած մայթերին, որպեսզի կանխվի սայթաքուն փողոցներում ընկնելը:

Ֆիննական հաջող էքսպերիմենտ է դարձել նաեւ կրթության համակարգը: «Դպրոցը եւ նրա ուսումնական պլանը կառուցված են այն բանի շուրջ, որ երեխաները սովորեն դասասենյակի սահմաններից դուրս: Յուրաքանչյուր անկյունում կա մի տեղ, որտեղ երեխաները կարող են աշխատել ինքնուրույն կամ ոչ մեծ խմբերով՝ լինի դա հարմարավետ անկյունը աղյուսե բուխարու մոտ կամ հարմարավետ բազկաթոռները, որտեղից երեւում է աշխույժ ճաշասրահը:

Երեխաներին տրվում է դպրոցում տեղաշարժվելու մեծ ազատություն, աշխատանք՝ նրանց համար ցանկացած հարմար վայրում, յուրաքանչյուր երեխա ունի դասերի անհատական պլան, որը համապատասխանում է նրա պահանջմունքներին»,-նշում է Յաակոն:«Ֆինլանդիան արդեն բավականին վաղուց ուղղորդում է իր հասարակությանը:

Դա անուղղակի ազդեցություն է ունեցել առողջության, կրթության եւ զբաղվածության վրա. եւ, այո, նույնիսկ երջանկության վրա: Բանը ոչ միայն այն է, որ պետությունը նման ակտիվ դեր է խաղում իր քաղաքացիների կյանքում, ինչը նպաստում է ազգի բարեկեցությանը, այլեւ այն, որ արդյունքում ֆիններն իրենց անվտանգ են զգում»,-ընդգծում է Յաակոն:

Աղբյուր՝ 168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: